Ինչպե՞ս անվանել մի մարդու, ով իշխանականներին հավասար ու նրանց զուգահեռ, լծվել է մեր հերոսական անցյալի պատմության վարկաբեկման քարոզչությանը․ Շիրազ Խաչատրյան
BLOGՇիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ինչպե՞ս անվանել մի մարդու, ով իշխանականներին հավասար ու նրանց զուգահեռ, լծվել է մեր հերոսական անցյալի պատմության վարկաբեկման քարոզչությանը՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնել, աղավաղել , ամբողջությամբ արժեզրկել մեր վերջին ժամանակափուլի ազգային պատմության կարևոր պահերն ու կերպարներին:
Թվում է, թե պատմական հերոսների վարկաբեկման, պատմական իրադարձությունների «վերաշարադրման» գործի փայլուն մասնագետներ են քպականները, բայց նրանց էդ գործում ոչ մի բանով չի զիջում Արամ Գաբրելիանով անուն ազգանունով երևույթը:
Նրա «մելկի ժուլիկությունները», տխմար բովանդակությունները արդեն հիվանդագին աստիճանի են հասել Սերժ Սարգսյանի նկատմամբ հակաքարոզչություն անելու գործում: Չեմ պատրաստվում տեղադրել նրա կողմից սարքած ու տարածած վերջին էշությունները, բայց էն, որ սրա նմաններին դեռ լուրջ ընդունող կա և կարդացող, դա է մտածելու տեղիք տալիս...
Մտածելու տեղիք է տալիս, քանի որ սրա նմանների քարոզչական մեթոդաբանությունը ոչ թե միայն նեղ անձնական, քաղաքական քարոզչական մարտ է հիշեցնում, այլ ավելի խորքային՝ ազգային ինքնության հիմքերը խարխլելուն, պատմական հիշողությունը մարելուն միտված հստակ ձեռագրի է նման...
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



