Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնը կբացվի առաջիկայում
SOCIETYՀումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտրոնը ՀՀ-ում բացվելու է 2016 թվականի փետրվար-մարտին։ Այդ նպատակով կառավարությունը համաձայնություն տվեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կեցության, անձեռնմխելիո ւթյունների և արտոնությունների պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ կենտրոնն ազատված է լինելու հարկերից։ «Ռուսական կողմը կներդնի 34 մլն դոլար։ Արդեն այս տարի կունենանք 6 մլն դոլարի տեխնիկական միջոցներ»,- ասաց նախարարը։
Կենտրոն հիմնելու մասին համաձայնագիրը խորհրդարանում վավերացվել էր 2015թ. հունիսին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



