Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Բոլոր ժամանակների մենամարտը՝ կինը եւ տարիքը. Պամելա Անդերսոնը «Շոուգըրլ» կինոնկարում

VIDEO

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երիտասարդությունը կյանքի լավագույն նվերներից է։ Դժվար թե որեւէ մեկը երազի ծերանալու մասին։ Գրականություն, երաժշտություն, կինո, գեղանկարչություն, քանդակագործություն. բառացիորեն ողջ արվեստը փառաբանում է երիտասարդությունը եւ արհամարհում ծերությունը: Մարդիկ դաստիարակվում են այն գաղափարով, որ իրենք գեղեցիկ են միայն երիտասարդ ժամանակ: Կանայք ամբողջ կյանքն ապրում են այս ճնշման տակ։ Տղամարդիկ 40 տարեկանում խենթանում են, եւ նրանք վազում են մոտոցիկլ, Հավայան շապիկներ գնելու եւ Թուրքիա են գնում մազերի փոխպատվաստման համար։ Բոլորը պայքարում են իրենց բարդույթների դեմ՝ ըստ դրամապանակի, բայց ամեն ինչ հանգում է սեփական տարիքի գիտակցմանը եւ մահվան վախին:

Եթե տղամարդկային պատմության մեջ շատ ավելի հեգնանք կա, ապա կնոջ համար տարիքը նրա ողջ կյանքի դրաման է: Գուցե դա է պատճառը, որ կանայք չեն խելագարվում, չէ՞ որ դժվար է այն պահպանել հանրային նման ճնշման տակ։

Պատկերացրեք կնոջ, որը 90-ականներին աստղ եւ սեքս-խորհրդանիշ էր, ամբողջությամբ նվիրվելով ոլորտին, իսկ հետո, կորցնելով ժողովրդականությունը, հասուն տարիքում կանգնել է կյանքը վերակառուցելու անհրաժեշտության առջեւ: Սա ե՛ւ «Շոուգըրլ» ֆիլմի սյուժեն է, ե՛ւ մասամբ 90-ականների թագուհու՝ Պամելա Անդերսոնի կենսագրությունը։

Իհարկե, գուցե ձեր պատին կախված չլինեն Փեմի պաստառները, բայց դուք անպայման հիշում եք նրա ճոխ սանրվածքը, մուգ ծխագույն դիմահարդարումը փայլուն շուրթերով, ֆրանսիական մատնահարդարումը եւ բաց լողազգեստները: Playboy-ի աստղը գրավել է տղամարդկանց ուշադրությունը եւ առաջացրել կանանց նախանձը։

Ավտոլվացման/գազալցակայանի/ավտոնորոգման խանութի ցանկացած իրեն հարգող աշխատակից իր գրասենյակում ուներ եթե ոչ պաստառ, ապա գոնե օրացույց Մալիբուի լեգենդար փրկարարի նկարով, իսկ դեռահասը անտարբեր չէր անցնի Playboy-ի՝ նրա պատկերով շապիկների կողքով։ Կանադացի գեղեցկուհին տղամարդկանց մեծ մասի ֆանտազիան էր: Փեմն իսկապես 90-ականների աստղն է, որն այսօր արդեն այնքան էլ վառ չի փայլում, բայց մի ժամանակ փայլում էր բոլորից ավելի վառ:

Եվ այսօր Պամելան վերադարձել է տեսախցիկի առջեւ, բայց այս անգամ որպես դերասանուհի Ջիա Կոպոլայի «Շոուգըրլ» դրամատիկական ֆիլմում։  Դերասանուհին խաղացել է Ջեյմի Լի Քյորտիսի կողքին, որն, ի դեպ, հենց իմացել է նախագծում Անդերսոնի մասնակցության մասին, առաջարկել է իր թեկնածությունը նույն ֆիլմում նկարահանվելու համար աստղային շիկահերի հետ։

Չի կարելի չնկատել կապերը Պամելայի կենսագրության եւ ֆիլմի ընտրության միջեւ, որտեղ նա կատարել է գլխավոր դերը։

Եվ այսպես, այստեղ մենք ունենք Շելի անունով պարուհի, որը կանգնած է էկզիստենցիալ ճգնաժամի առաջ։ Պատճառը շոուի փակումն է, որին հերոսուհին նվիրել է իր կյանքի 30 տարին եւ այժմ չի պատկերացնում իրեն մասնագիտությունից դուրս։

Մի քանի գլխավոր «ներածություններ».

*Պարային շոուի պրոդյուսեր Էդին սիրահարված է Շելիին, բայց նա, տրավմայի ենթարկված  իսկական կնոջ պես, անտեսում է նրա ուշադրությունը եւ վատնում ժամանակն իրեն անարժան տղամարդկանց վրա։

*Շելին դուստր ունի՝ Հաննան, որի հետ շատ լարված հարաբերություններ ունի, քանի որ հերոսուհին իր ողջ կյանքը նվիրել է պարելուն, ոչ թե երեխա դաստիարակելուն։

*Մի ժամանակ Անետը պարել է Շելիի հետ, իսկ այժմ նա աշխատում է կազինոյում։ Ջեյմի Դի Քյորտիսը մարմնավորում է Անետին, որը դառնում է հերոսուհու միակ ընկերը։

Շատ զուգահեռներ կարելի է անցկացնել Անդերսոնի կենսագրության եւ ֆիլմում նրա կերպարի կյանքի միջեւ։ Ցավն ու շփոթմունքը, որին բախվում է Շելին, շատ հասկանալի են մասամբ այն պատճառով, որ դա այն կերպարը չէ, որը մենք տեսնում ենք էկրանին, այլ հենց ինքը՝ Փեմը: Սա այն դեպքն է, երբ դերի համար դերասանուհու ընտրությունը չափազանց հաջող է ստացվել։ Ավելի լավ անել պարզապես անհնար կլիներ:

Ֆիլմը նկարահանվել է մուգ գունապնակով, իսկ «հատիկեղենությունը» վավերագրական ֆիլմի տպավորություն է ստեղծում։ Մենք գիտենք, որ Պամելան առաջին հերթին մոդել է, իսկ հետո՝ դերասանուհի, բայց ֆիլմում նա ցուցադրել է դերասանական լավ հմտություններ։ Երեւի այն պատճառով, որ նա մասամբ խաղում է ինքն իրեն:
Ծանրաշարժ, տխուր դրամատիկ ֆիլմը ձեզ կստիպի մեկուկես ժամ ընկղմվել մի կնոջ երազանքների եւ հիասթափությունների աշխարհում, որն իր երիտասարդության ժամանակ վճարելով հաջողության համար, ընդհանրապես չգիտի, թե ինչ անի իր կյանքի հետ չափահաս տարիքում: Պամելան հիանալի աշխատանք է կատարում՝ պատկերելով կնոջ, որը ցեցի պես թռչում է ուշադրության կենտրոնում, բայց այդ կրակը, ի վերջո, այրում է նրան գրեթե մինչեւ վերջ:

Հերոսուհին, վախենալով ներկայից, անվերջ հետապնդում է անորսալի անցյալը` այն վայրը, որտեղ նա երջանիկ էր, քանի որ ընդհանրապես չգիտի, թե ինչպես կառուցել այս երջանկությունը հիմա: Այս իրավիճակը ծանոթ է շատերին, եւ պետք չէ լինել բուրլեսկի աստղ կամ աշխարհահռչակ մոդել այն զգալու համար:

Հետաքրքիր է հետեւել, թե ինչպես է Պամելան խաղում այն մարդու դերը, որը նախկինում ինքն էր, քանի որ հիմա մենք նրան ճանաչում ենք որպես կին, որն առանց դիմադրության եւ արժանապատվորեն ընդունել է իր տարիքը, ճանապարհ է բացել ոլորտում երիտասարդ սերնդի համար եւ ներդաշնակ է ապրում իր հետ: Այս ֆոնին նրա հերոսուհու պատմությունն էլ ավելի սուր ու ողբերգական է դառնում՝ ստիպելով մեզ կարեկցանքով նայել այն կնոջը, որը հետապնդում է անցյալի ուրվականներին՝ խեղդվելով ինքնախաբեության մեջ։ Պամելան այս ողբերգությունը գեղեցիկ կերպով փոխանցել է էկրանին, կարծես զգում է Շելիի ողջ ցավն ու հուսահատությունը։

Եվ այս ամենը չէր լինի, եթե չլիներ Փեմի որդին, որը պատահաբար գտել եւ ցույց է տվել սցենարը մորը, եւ նա հետաքրքրվել է դերով: Դերասանուհու գործակալն ինքը մերժել է սցենարը՝ չցուցադրելով այն Անդերսոնին, ինչի պատճառով էլ հետագայում հեռացվել է աշխատանքից։

Ֆիլմի առանձին դրվագներ վերապատմելու իմաստ չկա։ Դրանցից շատերըհիմնարար նշանակություն չունեն։ Բայց կա մի շատ տարածված, բայց խոսուն դրվագ, որը ծանոթ է բոլոր կանանց։ Շելին տանը կանգնած է հայելու առաջ եւ ուշադիր զննում է իրեն, եւ նրա ծակող հայացքի մեջ պարզ երեւում են նյարդայնություն, հիասթափություն ու վախ։ Ավաղ, յուրաքանչյուր կին վաղ թե ուշ ճանաչում է իրեն այս դրվագում։ Եվ այս հատվածը պարունակում է պատմության ողջ հենքը։

Մեկ այլ ուշագրավ պահ ցույց է տալիս ոչ միայն պատումի դրամատիզմը, այլեւ Պամելայի դերասանական վարպետությունը։ Փակումից առաջ կազմակերպիչները հանդես են եկել վերջին շոուով, եւ երբ ուշադրության կենտրոնում է հայտնվում, Շելին հուսահատորեն փորձում է պայքարել այն գիտակցության դեմ, որ սա իր վերջին պարն է շոուում: Պամելան հիանալի է խաղում այն պահը, որտեղ նրա կերպարը անբնական ժպիտ է առաջացնում, եւ նրա հուսահատությամբ լի աչքերը մատնում են տեղի ունեցողի բացարձակ ցավը: Դժվար թե գտնվի մի կին, որն իր կյանքի ինչ-որ պահի չզգա այն, ինչ Պեմը պատկերել է էկրանին:

Եվ թեեւ հիմնական լեյթմոտիվը գրեթե ջնջում է դերասանուհու եւ նրա հերոսուհու միջեւ սահմանը, նրանց միջեւ կա մի սկզբունքային տարբերություն. Փեմը կարողացել է, փոթորկոտ երիտասարդություն ապրելով, հասնել համեստ հասունության, մինչդեռ նրա հերոսուհին մինչեւ վերջ կառչում է մարող անրջանքներից:
Ժամանակի հետ կնոջ հավերժական պայքարում նա միշտ հասկանում է, որ ի վերջո պարտվելու է, բայց հենց այդ անխուսափելիությունն է ստիպում կնոջը հնարավորինս վառ ապրել այս ցավալի ճանապարհը։
Եվ պետք է արժանին մատուցել Փեմին, նա միշտ կարողացել է շոու ստեղծել, ուստի ցանկացած տարիքում ընդմիշտ մեզ համար կմնա Շոուգըրլ՝ հիշեցնելով բոլոր կանանց, որ ավելի լավ է փորձել, քան առհասարակ չփայլել։

Հետևեք մեզ՝ այստեղ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference