Yerevan, 13.February.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՄԱՅԻՍԻ). Միլիոնների երթը, «արհեստական սիրտ-թոք» սարքը, աերոպլանով թռիչքների վերսկսումը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Անտիգուա՝ Աշխատանքի օր, Վրաստան և Բուլղարիա՝ Սուրբ Գեորգի օր, Լիբանան, Սիրիա և Գաբոն՝ Զոհերի հիշատակի օր, ԱՄՆ՝ Բուժքույրերի օր, Ֆիլիպիններ՝ Սխրանքի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1903 –ծնվել է գրող Վահրամ Ալազանը (Գաբուզյան)։

1912– վախճանվել է ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Եփրեմ Խանը։

1940 –վախճանվել է դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբելյանը։

1948 –ծնվել է քանդակագործ Լևոն Վարդանյանը։

1959– վախճանվել է դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը։

1991–Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ խորհրդային զորքերի դեսանտայինները Ոսկեպարում սպանել են 18 ոստիկանի։

2005-տեղի է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան նոր շենքի բացումը:

2012– Հայաստանում տեղի են ունեցել 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները։

2013- անցկացվել են Երևանի ավագանու ընտրություններ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ ավագանու կազմ են անցել ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև Երևան» դաշինքը։

2021-Լատվիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2022- «Դիմադրություն» շարժման կանանց երթ է տեղի ունեցել Երևանում, Ալեն Սիմոնյանի մայրը թքել է ցուցարարների ուղղությամբ և միջնամատ ցույց տվել:

ԱՇԽԱՐՀ

319- առաքյալի հավասարեցված սուրբ Նինոն կնքել է Վրաստանի արքա Միրիանին և նրա պաշտոնյաներին, ուղղափառությունը դարձել է Վրաստանի պաշտոնական կրոնը։

1312 -Վիեննայի համաժողովը համաձայնություն է տվել Հռոմի պապի՝ խաչակրաց արշավանք իրականացնելու առաջարկին։

1527 -աշխատավարձ չստանալու արդյունքում ապստամբած գերմանացի լանդսկինխները գրոհով գրավել են Հռոմը և կողոպտել այն, Հռոմի պապ Կլիմենտ 7-րդին հաջողվել է փրկվել փախուստով։

1626 -հոլանդացի գաղութարար Պետեր Մինյոյտը 25 դոլար արժողությամբ զարդերով հնդկացիներից գնել է Մանհեթենը, որը հետո 1664 թվականին գրավել են անգլիացիները և ստեղծել Նյու Յորք քաղաքը։

1758 -ծնվել է Մեծ ֆրանսիական հեղափոխության հանրահայտ գործիչ Մաքսիմիլիան Ռոբեսպիեռը։

1833- ԱՄՆ-ում ստեղծվել է առաջին պողպատե գութանը։

1835- լույս է տեսել ամերիկյան «Նյու Յորք հերալդ» թերթի առաջին համարը։

1840- Անգլիայում շրջանառության մեջ է մտել առաջին փոստային նամականիշը՝ սև պեննին։

1856 –ծնվել է բժիշկ, հոգեբան և հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը։

1856 –ծնվել է Արկտիկայի ամերիկացի հետազոտող, ծովակալ Ռոբերտ Էդվին Պիրին, որը առաջինն է շնասահնակով հասել Հյուսիսային բևեռ։

1890 -մորմոնների եկեղեցին հրաժարվել է բազմակնությունից։

1902 -տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը. Բենգալ յան ծոցում ցիկլոնի հետևանքով խորտակվել է անգլիական «Կամորտա» նավը, որի արդյունքում զոհվել է մոտ 655 մարդ։

1908 - Ռայթ եղբայրները երեք տարվա ընդմիջումից հետո նորից սկսել են թռիչքներ իրականացնել աերոպլանով։

1910 – Գեորգի 5-րդը դարձել է Մեծ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արքա։

1914 - Բրիտանիայի Լորդերի պալատում մերժվել է կանանց ընտրության իրավունք տալու նախագիծը։

1915– ծնվել է ամերիկացի ռեժիսոր, դերասան Օրսոն Ուելսը։

1918- ավարտվել է Դոմինիոնի աստղաֆիզիկական աստղադիտարանի կառուցումը Վիկտորիա քաղաքում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։

1919 -հայտարարվել է Ղրիմի Խորհրդային Հանրապետության ստեղծումը։

1937 - Նյու Յորքի մոտ՝ Լեյկհորսթում աղետի է ենթարկվել գերմանական «Հինդերբուրգ» դիրիժաբլը։

1940 - Ջոն Սթեյնբեքը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Ցասումի ողկույզներ» վեպի համար։

1941 - Ստալինը դարձել է ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ։

1942 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օղակված Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) «Դինամո» ստադիոնում տեղի է ունեցել ֆուտբոլային խաղ։

1953 -ֆիլադելֆիացի վիրաբույժ Ջոն Գիբբոնը առաջին անգամ սրտի բաց վիրահատության ժամանակ հաջողությամբ փորձարկել է «արհեստական սիրտ-թոք» սարքը։

1961– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Ջորջ Քլունին։

1986 -ԽՍՀՄ-ում պաշտոնապես հայտարարվել է Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի մասին։

1992– վախճանվել է ազգությամբ գերմանացի ամերիկյան հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Մառլեն Դիտրիխը:

1994 - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը մասնակցել են Ֆրանսիան և Անգլիան կապող Լա Մանշ նեղուցի տակով անցնող թունելի հանդիսավոր բացմանը։

2001– պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապը (Հովհաննես Պողոս 2-րդ) մտել է մզկիթ։

2012 -Ռուսաստանում տեղի է ունեցել «Միլիոնների երթը», որի արդյունքում առաջացել է «Ճահճային գործը»։

2023-տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի արքա Կարլ 3–րդի թագադրությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas Market