Նիկոլ, թարգիր լկստված դեռահասի հիստերիկ նոպաներով նախկին նախագահներին «եկեք բանավիճենք» չռեալիզացված ֆանտազիա առաջարկել
POLITICSԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նիկոլ, թարգիր լկստված դեռահասի հիստերիկ նոպաներով նախկին նախագահներին «եկեք բանավիճենք» չռեալիզացված ֆանտազիա առաջարկել։
Նախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը, ոչ թե այդ ընթացքում նրանց հետապնդել, վայրահաչել, կալանավորել եւ քրգործեր հարուցել։
Նախկին ղեկավարների հետ պետք էր հանդիպել 44-օրյայի ընթացքում, երբ նրանք, մի կողմ դնելով բոլոր միջանձնային եւ քաղաքական տարաձայնությունները, հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն Հայրենիքի պատրաստ էին նույնիսկ այդքանից հետո քեզ նմանի հետ հանդիպել։
Հիմա ուշ է, շատ ուշ։ Բոլոր երեք նախագահների համար էլ դու քաղաքական բորոտ ես, զզվանք առաջացնող ոչ մի բան։ Դու ոտքից գլուխ փչացած ես, ռուսերեն ասած՝ нерукопожатный: Քեզ հետ շփվելը ամոթ է: Կողքիդ կանգնելը՝ ամոթ է։ Քեզ նման ղեկավար ունենալն ամոթ է։
Նախկին նախագահների հետ քո բանավիճելու կապրիզը ոչ ոք չի բավարարելու։ Շարունակիր ճղճղալ, շապիկդ պատռել, ճամարտակել եւ սեթեւեթել, նեղանալ ու նեղացնել, սպառնալ եւ փրփրել։ Թե’ դու, թե’ ասելիքդ հակահիգիենիկ են եւ բանավեճի անարժան։
Նույնիսկ միջնադարյան ասպետական մենամարտերը եւ ազնվական դուելները ենթադրում էին կողմերի հավասարություն՝ անգամ մահվան ելքով մարտահրավեր նետելու իրավունքը արտոնություն է, պատիվ, որ քեզ հասանելի չէ, դու դրան արժանի չես։ Դու այդքան չկաս։
Հիմա կասես, բա այդ դեպքում խի՞ ես դու՝ Աշոտյան Արմենը, ում 2 տարի հանիրավի անազատության մեջ եմ պահում, պատրաստ ինձ հետ բանավիճել։ Կրկնեմ, Նիկոլ. ես զզվող չեմ, ես նախագահ չեմ եւ քեզ բովանդակային ոչնչացնելու համար ես էլ եմ հերիք։
Արի կալանքիս վայր, կամեռաներովդ, թիկնապաhներովդ, Պետրոսին էլ կարող ես на всякий հետդ բերես։ Как раз թրաշս դզել եմ, լրիվ եթերային ֆորմի մեջ եմ։ Слабо?
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



