«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության հայտարարությունը
BLOGՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
վարչապետի կողմից ԱԺ-ում հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ
2025թ. մայիսի 7-ին Ազգային ժողովում արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի հարցին՝ կապված կոռուպցիայի և անպատժելիության հարցերի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր ձայնով դիմել է պատգամավորներին և հայտարարել, որ պատրաստ է «ԱԱԾ պադվալ ուղարկել» ընդդիմադիրներին։
Մենք խորը մտահոգություն ենք հայտնում երկրի ղեկավարի նման վարքագծի առնչությամբ և այն որակում որպես հակաբնական, հակաժողովրդավարական ու խիստ վտանգավոր դրսևորում։ Նմանատիպ հայտարարությունները.
1) Ոտնահարում են Սահմանադրությամբ երաշխավորված իշխանությունների տարանջատման և ժողովրդավարական կառավարման սկզբունքները։
2) Հակասում են առողջ բանականությամբ, Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված՝ պառլամենտարիզմի, խոսքի ազատության, քաղաքական դիսկուրսի նկատմամբ պետության չեզոքության հիմնարար սկզբունքներին։
3) Ցուցադրում են պատրաստակամություն՝ պետական անվտանգության մարմիններն օգտագործելու որպես քաղաքական ճնշման գործիք։
Պնդում ենք է, որ «ԱԱԾ պադվալ» եզրույթն ինքնին ունի բռնության, խոշտանգման ու հաշվեհարդարի ենթատեքստ, և երկրի ղեկավարի կողմից այդ եզրույթի կիրառումը ինքնին անընդունելի է։ Մենք հայտարարում ենք, որ.
1) Պատգամավորների, մյուս ընդդիմադիրների նկատմամբ ցանկացած իրավական գործընթաց այսուհետ կարող է և պետք է դիտարկել վարչապետի նշած «ԱԱԾ պադվալ ուղարկելու» սպառնալիքի համատեքստում։
2) Նիկոլ Փաշինյանի նման բառամթերքը, անհավասարակշիռ ու անկանխատեսելի վարք ու բարքը խզում են նրա կապն իր ունեցած իրավական պարտավորությունների հետ։
3) Առերևույթ առկա են վարչապետի հոգեկան առողջությունը, հետևաբար՝ հետագա պաշտոնավարման իրավաչափությունը կասկածի տակ դնող բժշկական փաստեր։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



