Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Գալուստ Սահակյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության դեսպանին

SOCIETY

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ արձանագրվել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացում եւ համագործակցությունը երկու երկրների միջեւ զգալի վերընթաց է ապրել՝ փաստելով, որ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը, այդուհանդերձ, դեռեւս անբավարար է: Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ հայ-բրիտանական հարաբերությունների ակտիվացման համար իրական խոչընդոտներ չկան, եւ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու տնտեսական, առեւտրային եւ մշակութային հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ:

Գալուստ Սահակյանն իր հերթին նշել է, որ կանի հնարավորը հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ:

ԱԺ նախագահն անդրադարձել է անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձեւերին, որոնք, նրա գնահատմամբ, խեղաթյուրում էին իրականությունը եւ արգելակում ղարաբաղյան խնդրի շուրջ խաղաղ բանակցային գործընթացը՝ թյուրիմացության մեջ գցելով միջազգային հանրությանը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ բրիտանացի նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերնագրով բանաձեւը քվեարկությամբ չընդունվեց շնորհիվ ԵԽԽՎ այն պատգամավորների, որոնք քվեարկեցին հանուն արդարության: «Այդ բանաձեւը պարունակում էր լուրջ վտանգ, քանի որ այն անթույլատրելի փորձ էր Ադրբեջանի եւ իր համախոհների կողմից՝ այլ զուգահեռ հարթակներ տեղափոխելու ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը»,- ասել է պարոն Սահակյանը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ հարթակը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթը նույնպես կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը կրթական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: Հայ-բրիտանական փոխգործակցության խորացման առումով դեսպանն արժեւորել է Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Դեսպանը ողջունել է խորհրդարանական կառավարմանն անցնելու՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների որոշումը: Իսկ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած հակահայ զեկույցի վերաբերյալ տիկին Ջուդիթ Ֆարնվըրթը նշել է, որ անհատի զեկույցը չի արտացոլում կառավարության քաղաքականությունը եւ հավելել, որ Մեծ Բրիտանիան կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League