Կիտրոնով դիետա․ -3 կգ՝ 5 օրում
PHOTOLife.panorama.am-ը գրում է.
Մարմնի ավելորդ քաշը նկարագրվում է որպես չափից ավել ճարպի կուտակում օրգանիզմում։ Ճարպը վտանգում է ընդհանուր առողջությունն ու ազդում է օրգանների աշխատանքի վրա՝ ներառյալ սրտի, երիկամների, լյարդի, հոդերի։ Գեր մարդկանց մոտ առավել մեծ է դիաբետի, արյան բարձր ճնշման, սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Ճարպերն այրող այս ըմպելիքը կօգնի ազատվել ավելորդ քաշից և կբարելավի առողջությունը։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 1 կիտրոն
• 60 գրամ մաղադանոս
• 300մլ ջուր։
Պատրաստման եղանակը
Կիտրոնի հյութը քամել, մաղադանոսը կտրատել և 2-ը միասին լցնել տարայի մեջ ու ավելացնել սառը ջուրը։
Այս ընպելիքից խմել ամեն առավոտ՝ նախաճաշից առաջ։ Շարունակել 5 օր անընդմեջ, այնուհետ կատարել 10-օրյա դադար ու կրկնել պրոցեդուրան։
Ըմպելիքը պետք է պատրաստել թարմ և խմել անմիջապես։ Վերոնշյալ չափաբաժինը բավական է 1 անգամ խմելու համար։
Այս ըմպելիքն արագացնում է ճարպերի այրման պրոցեսը, ինչպես նաև ապահովում է օրգանիզմին ամեն օր անհրաժեշտ վիտամիններն ու հանքային նյութերը։
Մաղադանոսը բարելավում է մարսողությունը և խթանում է օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրս բերումը։
1
Black Friday - 50% Off Unibank Card Issuance
2
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam
3
Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition
4
Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards
5
One Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch



