Վթար Երևան-Գյումրի ճանապարհին, «Toyota Alphard»-ով բախվել է քարերին ու գլխիվայր շրջվել, վիրավnրներ կան․ Shamshyan
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90 կմ հատվածում Երևանի բնակիչ 65-ամյա Արթուր Ն․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ 58-ամյա Էլեոնորա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



