Հռոմի պապը կոկայի տերևներով պատրաստված թեյ է փորձել
SOCIETYՀռոմի պապ Ֆրանցիսկոսը Էկվադորից Բոլիվիա թռիչքի ընթացքում փորձել է կոկայի տերներից պատրաստված թեյ, գրում է Комсомольская правда-ն։
Բանն այն է, որ 78-ամյա պոնտիֆիկոսը շատ է հոգնել, և ինքնազգացողությունը լավացնելու համար բորտուղեկցորդուհիները նրան առաջարկել են ավանդական բոլիվիական ըմպելիք, որը կոչվում է «Տրիմատե»։ Այն պատրաստվում է երիցուկից, կոկայից և անիսոնի սերմերից։ Հռոմի պապն էլ չի հրաժարվել։ Ի դեպ, նա մինչ այդ ուղևորությունն էլ խոստովանել էր, որ դեմ չէ փորձել կոկայի տերևները։
Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասի օդանավակայանում Ֆրանցիսկոս պապին դիմավորել է երկրի նախագահ Էվո Մորալեսը։
Լուսանկաները՝ yahoo.com-ի










1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



