Վահրամ Բաղդասարյանը մարտի 1-ին ակնկալում է ընդդիմության հերթական անպտուղ ու անարդյունք հանրահավաքը
SOCIETYԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մարտի 1-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքից որևէ լուրջ ակնկալիք չունի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա հերթական անպտուղ ու անարդյունք հանրահավաքն է լինելու:
Հարցին՝ իշխանություններին չի՞ վախեցնում այն, որ մարտի 1-ին ՀԱԿ-ին է միանալու նաև «Նոր Հայաստան» նախաձեռնությունը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք ընդամենը անհանգստացած ենք նրանց համար, քանի որ եղանակն անբարենպաստ է: Հետո անհանգստանում ենք, որ այդքան ձախողումներից հետո իրենք չեն կարողանալու շատ մարդ հավաքել: Տեսենելով մարդկանց տրամադրությունները՝ ես այդպես եմ կարծում»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



