Իշխանությունը նվազագույնը 3 օրակարգային հարցի շուրջ հանրությանը պարզաբանումներ չի ներկայացնում․ Տիգրան Աբրահամյան
BLOGԻշխանությունը նվազագույնը 3 օրակարգային հարցի շուրջ հանրությանը պարզաբանումներ չի ներկայացնում:
Առաջին, ինչու՞ է ձգձգվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանազատում իրականացնելու վերաբերյալ, երբ 3-4 ամիս առաջ այդ հարցում համատեղ հայտարարություն է եղել:
Երկրորդ, ինչու՞ է Ադրբեջանը մեկ ամիս շարունակ, համակարգված խախտում հրադադարի ռեժիմը, իսկ իշխանությունը փորձում է շրջանցել այդ հանգամանքը:
Երրորդ, ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը նույնիսկ համաձայնեցված փաստաթղթի պայմաններում և չհրապարակելով այն, ի՞նչ է թաքցնում իշխանությունը հասարակությունից:
Խնդիրն այստեղ այն չէ, որ օրակարգային այս 3 հարցերի հետ կապված մեծաթիվ խնդիրներ և սպառնալիքներ կան, հարցն այն է, որ իշխանությունը գնացել է ամենավնասակար ճանապարհով, սակայն նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանն այլ ակնկալիքներ ունի, իսկ ՀՀ իշխանությունը խուլ և համր է ձևանում:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



