Ադրբեջանի խորհրդարանը ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու մասին օրինագիծ կքննարկի
INTERNATIONAL NEWSԱդրբեջանը փոփոխում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության գծով միջպետական մարմնի որոշումների իրագործման կանոնները, որին անդամակցում է, ինչի համար այդ երկրի խորհրդարանի գարնանային նստաշրջանի աշխատանքային պլան է մտցվել Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների գծով միջազգային դատարանի որոշումների կատարման հնարավորության մասին սահմանադրական օրինագիծ:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է report.az կայքը` նշելով, որ օրինագծի բովանդակությունը չի հրապարակվում:
Կայքը հայտնում է, որ դատելով անվանունից, օրինագիծը 2015 թվականի դեկտեմբերին ընդունված ռուսաստանյան օրենքի կրկնօրինակումն է, որով Ռուսաստանն իր վրայից հանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները կատարելու պարտավությունները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



