Ամենաթանկարժեք ժամադրությունները, որոնք փողով չես գնի
LIFEWnews.am-ը գրում է.
Յուրաքանչյուր զույգ պետք է ժամադրության գնա, սակայն եթե ունեք սահմանափակ ֆինանսական միջոցներ, ապա այնքան էլ հեշտ չէ մտածել, թե ինչպես կարելի է լավ ժամանակ անցկացնել։ Իսկ ինչու՞ եք մտածում, թե ինչով եք զբաղվելու, փոխարենը մտածեք ձեր փոխհարաբերությունների մասին։
Վերջերս ստեղծվել է մի կարծրատիպ, որ լավ ժամադրություն են համարվում թանկ ռեստորանում ընթրիքը կամ անսպասելի ճանապարհորդությունը… Իհարկե, դա հոյակապ է, սակայն այնքան էլ պարտադիր չեն լավ ժամանակ անցկացնելու համար։ Չէ որ երբեմն բավարար է պարզապես ռոմանտիկ երեկո անցկացնել սիրելիի հետ, նրա համար համեղ ընթրիք պատրաստել եւ միասին լավ ֆիլմ դիտել։
Ժամադրությունը շփումն ու ջերմությունն է, որը փոխանցում եք միմյանց, այլ ոչ թե գումարի քանակը, որը պատրաստ եք ծախսել։ Հատկապես, երբ երեխաներ ունենաք, հաստատ կցանկանաք դուրս գալ տանից ու գնալ որեւէ հարմար ռեստորան եւ պարզապես իրար հետ մնալ՝ լռության մեջ։ Գուցե ժամադրության ժամանակ դուք չթռնեք օդապարիկից կամ ձի չհեծնեք, ավելի կարեւոր է, որ հաճույք ստանաք միասին ժամանակ անցկացնելուց։ Կենտրոնացեք, թե ինչպես եք շփվում ձեր զուգընկերոջ հետ եւ դա ձեզ կոգեշնչի՝ նոր; գեղեցիկ ժամադրություններ կազմակերպելու գաղափարի հարցում։ Կինոթատրոններում տոմսերի գումարները զննելու փոխարեն, ավելի լավ է ինքներդ հորինեք ձեր ժամադրությունները, որոնք հիմնված կլինեն ձեր երկուսի հետաքրքրությունների վրա եւ երկուսիդ էլ դուր կգան։ Որքան շատ ուշադրություն դարձնեք իրերին, որոնք ձեզ միավորում են, այնքան ավելի հետաքրքիր ժամադրություններ կունենաք՝ անկախ դրանց արժեքից։



