Իրանը կշարունակի զարգացնել իր հրթիռային ծրագիրը
INTERNATIONAL NEWSԻրանը կշարունակի զարգացնել իր հրթիռային ծրագիրը, որը «սպառնալիք չԷ հարեւան եւ բարեկամ պետությունների համար»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆարս» գործակալությանը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աթաոլլա Սալեհին:
«Իրանի հրթիռային ծրագիրը եւ նրա ներուժը Էլ ավելի կհզորանան, եւ դա միջուկային համաձայնագրի խախտում չԷ»,-նշել Է նա:
Այս տարվա հունվարի վերջին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի եւ ռազմատիեզերական զորքերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն նույնպես հայտարարել Էր, որ Իրանը մեծացնում Է իր հրթիռային հզորությունը, չնայած ԱՄՆ-ի կողմից իր հրթիռային ծրագրի նկատմամբ պատժամիջոցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



