Ոսկե դուբլ․ Նոան հաղթեց Արարատ-Արմենիային՝ հռչակվելով Հայաստանի գավաթակիր
SPORTՀայաստանի գավաթի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում վստահ հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ (3:1)։
«Նոայի» կազմում հաղթական դուբլ գրանցեց Հելդեր Ֆերեյրան (42’, 59’), ևս մեկ անգամ աչքի ընկավ Մատեուս Այասը (88’)։ «Արարատ-Արմենիայի» միակ գոլը հեղինակեց Մարիուս Նուբիսին (49’)։ Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» մնաց 10 հոգով՝ 2-րդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտը լքեց Ժունիոր Բուենոն։
Այսպիսով, հինգ օրվա ընթացքում Ռուի Մոտայի գլխավորած թիմը գրանցեց ոսկե դուբլ՝ նախ հռչակվելով Հայաստանի չեմպիոն, ապա՝ գավաթակիր։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



