ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Ցեղասպանության հարցում Վատիկանի հետքայլի մասին թուրքական ապատեղեկատվությունը
SOCIETYԹուրքական տեղեկատվությունը, թե Վատիկանը հետքայլ է կատարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի ապրիլյան ուղերձից ամբողջությամբ կեղծ է։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Փետրվարի 3-ի երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել հետ ուղարկել Վատիկանի իր դեսպան Մեհմեթ Փաչաջըին, ով կանչվել էր Անկարա Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության տարելիցին անցկացված պատարագից հետո:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում 2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիոսկոս պապը մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ, որի ընթացքում Հայոց Մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն անվանեց :
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



