Նոր թրենդ Instagram-ում. հիջաբով Բարբիներ
LIFE24-ամյա նիգերիացի Անիֆա Ադամը Instagram-ում հրապարակում է Բարբի տիկնիկների լուսանկարները, որոնք հիջաբ՝ կանացի մուսուլմանական ավանդական զգեստ են կրում: Նախագիծը, որը լայն տարածում է ստանում սոցցանցում, ստացել է «Հիջարբի» անվանումը, հայտնում է Style.Mic.-ը:
Մեծ Բրիտանիայում մագիստրոսական ծրագիր ավարտած աղջիկը, հայրենիք վերադառնալով, որոշել է իրականացնել իր մտահղացումը: Անիֆան խոստովանում է, որ ինքը ցանկանում էր ունենալ տիկնիկ, որը կրում է այնպիսի հագուստ, ինչպիսին ինքը:
Նիգերիուհին սեփական ձեռքերով է կարում կոստյումներ Բարբիի համար:
Ամենայն հավանականությամբ, դա նրա համար մեծ դժվարություն չի ներկայացնում` աղջիկը զբաղվում է տեղի Hanie լայֆսթայլ բրենդի գործարկմամբ: Նրա հիջաբներն արդեն արժանացել են մուսուլման նորաձևության բլոգերների ճանաչմանը, ինչպիսիք են Հաբիբա դա Սիլվան ու Լինա Ասադը:












