Մոգերինին սիրիական հակամարտության ռազմական լուծման կողմնակից չէ
INTERNATIONAL NEWSԵվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ Սիրիայում հակամարտության ռազմական լուծում չկա:
Ինչպես հայտնում է ТАСС-ը, նա այս մասին հայտարարել է Սիրիայի դոնոր երկրների համաժողովի ժամանակ: «Նրանք, ովքեր կարծում են, որ հարցի ռազմական լուծում կա, պետք է արթնանան: Սիրիային ու սիրիացիներին փրկելու միակ միջոցը «ճանապարհային քարտեզի» կիրառումն է»,-ասել է նա:
Նրա խոսքով` զինադադարը պետք է պահպանվի, փոխադարձ վստահության ապահովման քայլեր պետք է անհապաղ գործի դրվեն, այդ թվում` հումանիտար օգնության հատkացում իրականացվի: «Մենք բոլորս պետք է կայացնենք բարդ որոշումներ, որպեսզի լինենք հետևողական ու հետևենք մեր պարտականությունների կատարմանը»,-շեշտել է Մոգերինին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



