ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին
SOCIETYՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին։
Ներկայացվեց կադրերի պատրաստման համալսարանի ներուժը և տեխնիկական հնարավորությունները: Մեր գործընկերները ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրեցին հանքարդյունաբերության գլոբալ միտումները, ԶՊՄԿ-ի տեղն աշխարհի հանքարդյունաբերական քարտեզում և հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը, ինչպես համաշխարհային, այնպես էլ՝ Հայաստանի տնտեսության վրա:
Բանախոսները լսարանից բազմաթիվ հարցեր ստացան, ինչը խոսում է հանքարդյունաբերության նկատմամբ հետաքրքրվածության և մարզում այս ոլորտի կարևորության գիտակցման մասին:
Համալսարանի հյուրերը շրջեցին լսարաններում և գիտափորձարարական լաբորատորիաներում, ծանոթացան ուսումնամեթոդական նյութերին, սարքավորումներին։ Նրանց զարմացրեց, որ կրթօջախը կարողացել է գործուն վիճակում պահպանել դեռևս խորհրդային տարիներից մնացած սարքավորումները, և սիրով ու խնամքով պահպանվող ցուցանմուշային միներալների հավաքածուները:
«Համագործակցությունը ԶՊՄԿ-ի հետ մեր համալսարանի համար կենսական նշանակություն ունի,- ասաց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի ՈՒՄԱ և ՄՀ գծով տեղակալ Տիմեյա Աղամյանը` շեշտելով, որ այս կրթօջախը Սյունիքի հանքարդյունաբերության ոլորտի գիտահեն դարբնոցն է, որտեղ կրթություն են ստանում ոլորտի ապագա կադրերը, որոնք զարգացնելու են մարզի ու հանրապետության հանքային ընկերությունները»:
1
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
2
Unibank to Raffle a Trip to Italy
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Haik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classi...
5
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori



