Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որտեղ կարող են գիշերել զբոսաշրջիկները. արտասովոր լուծումներ
LIFEAirbnb պարտալն առաջարկում է զբոսաշրջիկներին ապաստանելու ավելի քան 1,5 մլն տարբերակ, ամենաանսպաելիները որոշել է ներկայացնել բրիտանական The Daily Mail պարբերականը:
Այսպես, ամենաանսպասելի ու ինտրիգային առաջարկներից մեկը օճառի պղպջակի տեսքով տունն է: Օրիգինալ կառույցը չունի դասական պատեր ու տանիք, այլ պարզապես ապակե կոլբա է, որը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին վայելել աստղազարդ երկինքը:
Տունը գտնվում է Հյուսիսայի Իռլանդիայի անտառներում, իսկ այդ արտասովոր «սենյակում» 1 գիշեր անցկացնելը կարժենա 225 դոլար:
Ոչ պակաս արտասովոր գիշերակաց է առաջարկում զբոսաշրջիկներին Վայոմինգը: Այստեղ զբոսաշրջիկներն ունեն հնարավորություն կանգ առնել ոչխարների համար նախատեսված՝ ռեստավրացիայի ենթարկված վագոնում: 1920-ականներին ստեղծված վագոնում գիշերակացը կարժենա 130 դոլար: «Համարում» կարող է գիշերել 4 զբոսաշրջիկ:
Եվս մեկ հայտնի գիշերակաց է Լոնդոնի կենտրոնում՝ ժամացույցների աշտարակում գտնվող երկհարկանի բնակարանը՝ բաղկացած հյուրասենյակից, խոհանոցից ու լոգարանից: Այդտեղ գիշերելը կարժենա 218 դոլար:
Արտառոց տների ցանկում կան շան, կոշիկի, ծովային խխունջի տեսքով տներ, որոնք զբոսաշրջիկները կարող են անցկացնել գիշերը:












