Yerevan, 13.February.2026,
00
:
00
BREAKING


Ինչու էր մեկուսացել Էլվինա Մակարյանն ու ինչպես էր հաղթահարում կյանքի բարդ ու դրամատիկ փուլերը. «Երկաթ ծամեմ». պրեմիերա՝ Մհեր Մկրտչյան թատրոնում

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում կայացավ «Երկաթ ծամեմ» վավերագրական ներկայացման պրեմիերան, որը պատմում է հայտնի երգչուհի Էլվինա Մակարյանի կյանքի դրամատիկ պատմությունը:

Ներկայացումը ստեղծվել է երիտասարդ հեղինակների կողմից և հիմնված է երգչուհու կյանքի իրական պատմության վրա։

Նախագծի հեղինակները խոստովանում են՝ անհնարին թվացող բարդ էր ու պատասխանատու անել Էլվինա Մակարյանի մասին ներկայացում:

Պրդյուսերը Էդվարդ Մխիթարյանն է, բեմադրիչը՝ Նադեժդա Իսրաելյանը, պիեսի հեղինակը Անահիտ Ղազարյանն է, երաժշտությունը՝ Հայկ Կարոյի:

Ներկայացման հերոսներին մարմնավորում են դերասաններ Լուսինե Ավանեսյանը,  Դիանա Ռազիելը, Թելման Խաչատրյանը, Մարի Գրիգորյանը, Անդրանիկ Աբրահամյանը և Ժիրայր Օհանյանը:  Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային, զրուցել ստեղծագործական թիմի հետ:

«Չափազանց պատասխանատու աշխատանք էր ոչ միայն հանրության առջև, այլ՝ հենց իր: Ես շատ սիրում եմ իր ստեղծագործությունները, իր երգերը հաճախ եմ լսում: Ամեն կերպ փորձել ենք մնալ հավատարիմ իր աշխատանքին, իր փիլիսոփայությանը: Ինչպես ինքը խիզախեց ու փորձեց անել նորը, մենք ևս մեր աշխատանքով ցանկացել ենք անել նոր բան: Հենց դա դարձավ ոգեշնչում»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց ներկայացման ռեժիսոր Նադեժդա Իսրայելյանը:  

Ներկայացման ողջ ընթացքում հանդիսատեսն անհամբեր սպասում է էլվինայի հետ հանդիպմանը, բայց հանդիպումն այդպես էլ չի կայանում՝ դրանով ավելի ինտրիգային դարձնելով և անսովոր ու խառը էմոցիաներ փոխանցելով:  

«Աշխատանքը դերասանների հետ շատ հետաքրքիր էր, քանի որ մենք խոսում էինք մի անձի մասին, ում մեծ մասը գիտեին ու սիրում էին, ու նաև հենց իրենց հանդեպ կար պատասխանատվության զգացողություն:

Ներկայացումը Էլվինա Մակարյանի մասին է, բայց նաև ամեն մի կերպարի, ով ուղիղ և ոչ ուղիղ կապ է ունեցել Էլվինայի հետ»,- նշեց բեմադրիչը:

Պիեսի հեղինակ Անահիտ Ղազարյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց, որ դոկումենտալ ներկայացման հիմքում ընկած է հետազոտական մեծ աշխատանք և նյութի հավաքագրում:

«Հանրային գրադարանի մատենագիտության բաժնում փնտրեցինք և գտանք մամուլի անդրադարձը՝ ամբողջ ստեղծագործական ընթացքը, որ ունեցել է Էլվինան վաղ շրջանից մինչև մահ:

Այսինքն, թե ինչպես է մամուլն անդրադարձել իրեն, ու հետաքրքիր էր տեսնել այդ զարգացումները՝ ո՞նց է մամուլի անդրադարձը գնալով մեկ էլ քչանում ու լռում, ու հանկարծ հայտնվում է Էլվինայի մահվան մասին լուրը:  

Նյութի հավաքագրման ժամանակ հարցազրույցներ ենք ունեցել նրան ճանաչած, նրա հետ աշխատած մարդկանց հետ:

Շատ կարևոր է եղել Արտակ Ալեքսանյանի հարցազրույցը Էլվինայի հետ, որը շատ կարևոր հիմք է հանդիսացել պիեսը գրելու համար»,- պատմեց Անահիտ Ղազարյանը:

Նրա խոսքով՝ շատ օգնել է նաև հանրային ռադիոյից գտած մի հետաքրքիր հարցազրույց, որը ոչ մի տեղ հրապարակված չի եղել:  

Էլվինա Մակարյանի կյանքի դրամատիկ դրվագներից ստեղծագործական թիմն ընտրել է երգչուհու կյանքի 2-3 տարին, երբ նա տնային կալանքի տակ էր:

«Որպես պաշտոնական որոշում տնային կալանք չի եղել, բայց եղել է մեկուսացում, երբ նրան արգելել են գնալ աշխատանքի ռադիոյում:

Մենք վերցրել ենք նրա կյանքի այն բեկումնային կետը, այսինքն՝ մինչև Ամերիկա գնալը և ներկայացրել ենք Ամերիկա գնալու դրդապատճառը»,- ամփոփեց պիեսի հեղինակը:

Հաջորդ ներկայացումը կկայանա հունիսի 8-ին՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025