Yerevan, 30.May.2026,
00
:
00
BREAKING


Նկարիչ Գարեգին Հարությունյանը մասնակցել է Միլանի դիզայնի շաբաթվան (լուսանկարներ)

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նկարիչ Գարեգին Հարությունյանը Միլանի դիզայնի շաբաթվան մասնակցելուց հետո կիսվում է այս կարևոր իրադարձությանն իր ներգրավվածության, ինչպես նաև դիզայնի ոլորտում նորագույն միտումների ու Հայաստանում իր աշխատանքի մասին։

-Գարեգին, ապրիլ ամսին մասնակցել եք Միլանի դիզայնի շաբաթին։ Ի՞նչ միտումներ կամ նորամուծություններ եք նկատել այս տարվա միջոցառմանը:

-Milan Design Week 2025-ը ցույց տվեց, որ դիզայնը դառնում է ոչ միայն տեսողական, այլ նաև զգայական փորձ։ Ցուցադրությունները վերածվել էին միջավայրերի, որտեղ մարդիկ ներգրավվում էին, և այդ տարածքները փոխվում էին նրանց անմիջական ազդեցությամբ։ Տեխնոլոգիաները, հատկապես AR-ը և սենսորները, միավորում էին թվային և ֆիզիկական աշխարհները։ Շատ ցուցադրություններ շեշտադրում էին էկոլոգիական մոտեցումները, օգտագործելով վերամշակված և բնական նյութեր։

-Ինչպե՞ս կարող է Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում ստացած ոգեշնչումն անդրադառնալ Ձեր աշխատանքի կամ առօրյա կյանքի վրա:

-Ոգեշնչումն այստեղ բխում է ոչ միայն առարկաներից, այլև ռիթմից։ Միլանի քաղաքի և այս միջոցառման էներգետիկան ստիպում է մտածել այլ ծավալներով, մեծ մասշտաբով։ Այն այնքանով է անդրադառցել իմ կյանքի վրա, որ ավելի ակտիվ եմ սկսել ստեղծագործել՝ քանի որ ոգեշնչումս շատ է։ Այս ռիթմը ազդում է իմ աշխատանքների վրա, որտեղ ես փորձում եմ համադրել տարբեր էմոցիաներ, տեխնոլոգիաներ ու վիզուալ տարրեր՝ ստեղծելով միևնույն ժամանակ ուժեղ, դինամիկ ու ազդեցիկ գործեր։

-Ի՞նչն է Ձեզ առավել տպավորել ու ոգեշնչել։

-Կարող եմ հատուկ նշել երկու ինստալյացիա, որոնք ինձ վրա շատ մեծ տպավորություն գործեցին։
Նախ շատ տպավորիչ էր Սելետիի (Seletti) Curious X: Sensorium Piazza-- ինստալյացիան։ Սա այլ իրականություն էր՝ ինտերակտիվ, փոփոխվող, գրեթե կենդանի։ Ֆոտոբութքներից մինչև ռեակտիվ մակերեսներ, հոտեր, ձայներ ու լույսեր՝ ամեն ինչ արձագանքում էր մարդկանց ներկայությանը։ Այդ տարածքը շնչում էր։ Այդ փորձառությունն ինձ հիշեցրեց, որ արվեստը երբեմն հենց հանդիպման պահն է՝ մարդու և տարածության, տեխնոլոգիայի և զգայության։ Կցանկանայի հատուկ խոսել Seletti լամպի անհատականացման մասին։ Ինձ համար ամենատպավորիչներից մեկն անկասկած Hotel Voyeur լամպն էր։ Այն կարծես սովորական առարկա չէր, այլ մի ամբողջ մինի աշխարհ։ Շատ հավանեցի, թե ինչպես է արվեստը տեղափոխվել ինտերակտիվ դաշտ՝ թույլ տալով մարդկանց ներբեռնել իրենց վիդեոները ու մաս կազմել ինստալյացիային։ Դա իսկապես փոխում է դիտողի ու արվեստի հարաբերությունը։

Մյուսը Hermès-ի ինստալյացիան է Լա Պելոտա տարածքում, որն այս անգամ այն բոլորովին այլ էր՝ թեթև, գրեթե մեդիտատիվ։ Սովորական մուգ դահլիճների փոխարեն այս տարի ստեղծվել էր մի պայծառ սպիտակ տարածք, որտեղ ներկայացված էին տան տարատեսակ պարագաներ՝ ափսեներ, սափորներ, ծաղկամաններ, բայց ամենահետաքրքիրը մասշտաբային պատերն էին, որոնք գետնի հետ չէին հատվում՝ մոտ մեկ մետր բարձրության վրա էին ու ասեք կախված էին օդի մեջ։ Այդ մինիմալիստական մոտեցումը՝ առանց ավելորդ դեկորացիաների, օգնում էր կենտրոնանալ հենց առարկաների վրա։

Ես էլ մինիմալիստական գործեր ունեմ, Միլանում էլ ավելի ոգեշնչվեցի ու շատ բաներ սովորեցի։ Դա նաեւ թրենդի մեջ լինելու հնարավորություն է, որովհետեւ արտիստն ուսումնասիրող եւ ստեղծագործող լինելուց բացի, պետք է նաեւ կարողանա վազել ժամանակի հետեւից եւ նրա պահանջարկին համապատասխան գործեր անել։ Իհարկե, կարող ես թրենդների հետեւից չընկնել, սեփականն անել ու ինքդ շուկայում թելադրող դառնալ, բայց դրա համար էլ ավելի շատ ջանքեր են պահանջվում

-Ինչպիսի՞ ազդեցություն կունենա մասնակցությունն այս յուրահատուկ միջոցառմանը Ձեր հետագա աշխատանքի վրա։

-Այսպիսի միջոցառումներին մասնակցելն իսկապես թանկարժեք փորձ է արտիստների համար, պետք է ավելի շատ շրջագայել ու սովորել նման վարպետների գործերից, հետո ինքդ էլ չես հասկանում, թե ինչպես ես սկսում մի քանի անգամ ավելի լավ ստեղծագործել։ Միլանն էլ ոչ պակաս ազդեց ինձ վրա, հատկապես ճարտարապետությունն էր հզոր։ Անգամ քաղաքի ծայրամասերում այնպիսի լուծումներով շենքեր էի տեսնում, որ ոչնչով չէին զիջում կենտրոնում եղածներին։ Դիզայնի շաբաթվա ընթացքում էլ զգացի, որ հիմա շատ հարկի են պարզ մետաղային լուծումները, որոնց կարելի էր տեսնել անգամ բաժակների ու շշերի վրա, կամ պատերի վրայի կտավների համադրության մեջ։ Ինքս էլ եմ հիմա փորձում մետաղների հետ աշխատել, որովհետեւ դրանք հետաքրքիր են նայվում: Այժմ աշխատում եմ 3 խոշոր նախագծի վրա՝ առաջին երկուսը կապված են քաղաքային արվեստի հետ, իսկ մյուսի մասին դեռ չեմ կարող խոսել։

- Ձեր որ աշխատանքներում կարող ենք տեսնել մետաղը։

- Սարյան փողոցում ստեղծած մուրալում որմնանկարից բացի նաեւ մետաղային լուծումներ կան։ Դա արել եմ մինչ Միլան մեկնելը, բայց այնտեղ տեսածն ավելի ամրապնդվեց իմ մեջ։ Առաջիկայում Հյուսիսային պողոտայի հին շենքերից մեկի վրա Սերգեյ Փարաջանովին նվիրված գործ եմ անելու, որը ոգեշնչված է լինելու նրա կոլաժներից, դրանք նույնությամբ թողնելու եմ, պարզապես ծավալն է ավելի մեծ լինելու։ Քաղաքի այդ հատվածում արվեստային գույները պակասում են, եւ այդ բացն էլ փորձելու եմ լրացնել։ Այդ աշխատանքում մետաղային լուծումներ եմ կիրառելու՝ դետալները մասշտաբային կլինեն, կօգտագործենք քարեր, մարգարիտներ, զարդանախշեր ու իր կոլաժներից որմնանկարներ: 

-Նմանատիպ աշխատանքների ստեղծման համար որքա՞ն ժամանակ է պետք։

- Եղանակային պայմաններից շատ բան է կախված, օրինակ՝ «Մայրությունը», որն արել ենք եռահարկ շենքի մոտ 100 քառակուսի մետրի վրա, մի քանի օրում եմ արել։ Քանի որ Միլան մեկնելու պատճառով շտապում էի, նաեւ անձրեւային եղանակին եմ աշխատել, ավարտել եմ ու 1 ժամից ուղեւորվել օդանավակայան։

Լուսանկարները՝ Mediamax-ի

Հետևեք մեզ՝ այստեղ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield