Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՄԱՅԻՍԻ). Աշխարհում առաջին հեռագիրը, խոշոր վթար հանքում, 300-ից ավելի մարդու մահվան պատճառ դարձած անկարգություններ ֆուտբոլային խաղի ժամանակ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բուլղարիա և Ռուսաստան՝ Սլավոնական գրի և մշակույթի օր, Էկվադոր՝ Պիչինչի օր, Էրիթրեա՝ Անկախության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1860- Ազգային սահմանադրություն անվանումով փաստաթուղթ է ընդունվել արևմտահայերի ազգային Ընդհանուր ժողովի կողմից, որը ևս մեկ անգամ խմբագրվելով՝ վավերացվել է օսմանյան կառավարության կողմից 1863 թվին:

1889-վախճանվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Վարդան Գալշոյանը։

1918- կապված թուքական բանակի առաջխաղացման հետ՝ Սարդարապատից Ապարանի ռազմաճակատ են փոխադրվել կանոնավոր ռազմական միավորումներ։ Սարդարապատի ճակատամարտում թուրքական կողմը հարձակում է ձեռնարկել, բայց հայկական հրետանու դիպուկ կրակից զգալի կորուստներ կրելով՝ հետ է շպրտվել։ Ղարաքիլիսայի ուղղությամբ թուրքերը գրավել են Համամլուն՝ Սպիտակը:

1923-ծնվել է նշանավոր նկարիչ Հակոբ Հակոբյանը։

1936-ծնվել է բանաստեղծ, երգիծաբան և հրապարակախոս Արամայիս Սահակյանը։

1983-Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի՝ թուրքական դեսպանատան դիմաց գտնվող մշակութային-տեղեկատվական կենտրոնում և «Մարմարա» զբոսաշրջային բյուրոյի մոտ հայ զինյալների կողմից իրականացվել են պայթյուններ, որոնց արդյունքում վիրավորվել է ազգությամբ մեկ իտալացի։

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ռմբակոծվել են Մարտունի քաղաքը և Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։

2001- Վաշինգտոնում Նորին սրբություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Սպիտակ տանը առաջին հանդիպումն է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջորջ Բուշի հետ:

2003-Երևանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի արձանը։

2005- Ղրիմի Գերագույն ռադան որոշում է կայացրել ապրիլի 24-ը ճանաչել որպես անցյալ դարասկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

2010-պաշտոնապես բացվել է Երևան քաղաքի Ազատության հրապարակի տակ կառուցված ստորգետնյա ավտոկայանատեղին, վերաբացվել է նաև շինարարական աշխատանքների կապակցությամբ շուրջ 2 տարի փակ մնացած հրապարակը։

2014- ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում:

2016-տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները կալանավորվել են՝ կապված մայիսի 16-ին վիճաբանության ընթացքում 5 անձի նկատմամբ բռնություն գործադրելու հետ, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

2019-Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պաշտոնապես ներկայացրել է իր հրաժարականի դիմումը։

2022-միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, քննարկվել են կազմակերպչական հարցեր:

ԱՇԽԱՐՀ

1032-Ավիցենան նկարագրել է Վեներայի անցումը Արեգակի սկավառակով։

1543-ծնվել է լեհ աստղագետ, մաթեմատիկ և տնտեսագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը։

1686-ծնվել է գերմանացի ֆիզիկոս, ջերմաչափերում առաջին անգամ սնդիկ օգտագործած և Ֆարենհեյտի սանդղակը հայտնագործած Գաբրիել Ֆարենհեյտը։

1571-Ղրիմի խան Դեվլեյ-Գիրեյը պաշարել է Մոսկվայի Կրեմլը։

1626-Նոր Հոլանդիայի տնօրեն Պետեր Մինյոյտը 60 գուլդենով հնդկացիներից գնել է Մանհեթեն կղզին։

1743-ծնվել է Մեծ ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկը՝ Ժան Պոլ Մարատը։

1798-սկսվել է Իռլանդական ապստամբությունը, որը կազմակերպել էր Իռլանդացիների միավորման ընկերությունը։

1822-ներկայիս Էկվադորի տարածքը անկախություն է ստացել Իսպանիայից և դարձել Կոլումբիայի մի մասը։

1844-Սեմյուել Մորզեի հեռագրի շնորհիվ ուղարկվել է աշխարհում առաջին հեռագիրը Վաշինգտոնից Բալթիմոր։

1900-Սանկտ Պետերբուրգում անձամբ Նիկոլայ 2-րդ ցարի ձեռքով ջուրն է իջեցվել նոր հածանավ «Ավրորան»։

1905-ծնվել է ռուս խորհրդային գրող, Նոբել յան մրցանակակիր Միխայիլ Շոլոխովը։

1945-լեհ պարտիզանները Լյասե Ստոցկու ճակատամարտում պարտության են մատնել գերմանական պետանվտանգության զորքերին։

1956-Շվեյցարական Լուգանո քաղաքում կայացել է Եվրատեսիլի առաջին մրցույթը։

1964-Լիմայում կայացած Պերու-Արգենտինա ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվել է 328 մարդ, ավելի քան 4000 մարդ վնասվածքներ է ստացել։

1982-Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում իրանական բանակը ազատագրել է Խորրեմշեխր քաղաքը։

1993-Էրիթրեան անկախացել է Եթովպիայից։

2007-Նովոկուզնեցկում գտնվող «Հոբել յանական» հանքում տեղի է ունեցել վթար, որի արդյունքում զոհվել է 38 մարդ։

2013-վախճանվել է կինոռեժիսոր, կինոօպերատոր, սցենարիստ, դերասան և կոմպոզիտոր Պյոտր Տոդորովսկին։

2022 - ԱՄՆ Տեխասի «Ռոբբ» դպրոցում տեղի է ունեցել մասսայական սպանություն, զոհվել է 19 երեխա ու ուսուցիչ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest