«ՏԱՎՈՒՇ» հայրենակցական միության 10-րդ համագումարում ընտրված նոր ղեկավար կազմն ու հաստատված կանոնադրութունը պետական գրանցում ստացան
BLOGՈւրախությամբ տեղեկացնում ենք, որ «ՏԱՎՈՒՇ» հայրենակցական միության 10-րդ համագումարում ընտրված նոր ղեկավար կազմն ու հաստատված կանոնադրութունը պետական գրանցում ստացան:
Կայացավ նոր կազմով Խորհրդի առաջին նիստը՝ նորընտիր նախագահ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ:
Մասնակցում էին նաև Ավագների խորհրդի ղեկավարն ու Վերստուգողը:
«ՏԱՎՈՒՇ» հայրենակցական միության փոխնախագահներ նշանակվեցին Գևորգ Սաղոյանն ու Հայկ Օրդյանը:
Քննարկվեց կազմակերպության առաջիկա գործունեության ռազմավարությունը:
Օրակարգային հարցերից էին Ավագների խորհրդի համալրման կարգը եւ աշխատակարգի մշակումը, ինչպես նաև միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի քննարկումը։
Որոշվեց հունիսի 6-ին և 7-ին անցկացնել Խորհրդի արտագնա նիստ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում և այցելել մի քանի բնակավայր՝ տեղում ծանոթանալու և գույքագրելու այն խնդիրները, որոնց ուղղությամբ Միությունը կարող է աշխատանքներ տանել՝ համաձայն Կանոնադրության և գործունեության բնույթի։
Այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։
Խորհրդի նիստը կայացավ «Տավուշ» հայրենակցական միության նոր կահավորված գրասենյակում, որը գտնվում է Կ. Ուլնեցի 31/3 հասցեում:
(+374) 91 19 50 15
(+374) 33 33 70 90
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



