Արցախցի իմ բազմաթիվ ընկերներ ու գործընկերներ հույս եւ վճռականություն ունեն, որ վերադառնալու են իրենց պատմական հայրենիք․ Լիաննա Մանուկյան
SOCIETYԱրցախցի իմ բազմաթիվ ընկերներ ու գործընկերներ հույս եւ վճռականություն ունեն, որ վերադառնալու են իրենց պատմական հայրենիք: Ուզեք դուք դա, թե ոչ!
ՀՀ ԱԺ պատգամավորը կտխրի, քանի որ «մի մատ» երեխեքը, եւ ոչ միայն, ունեն ներքին համոզմունք եւ վստահություն, որ մի օր վերադառնալու են մեր պատմական հայրենիք։
Արցախը հայերին պատկանող պատմական հայրենիքն է, որը ոչ թե պետք է գրավել այլ հետ վերադարձնել։
Տիկի’ն, Արցախը ոչ թե «հարեւան երկրի սուվերեն տարածքն է» այլ «թշնամու կողմից օկուպացված տարածք»։
Փոխանցեք իրեն, որ դրանք տարբեր երեւույթներ են։
Հռետորական մի հարց եւս, «մեր սուվերեն Հայաստանի» մասին խոսելուց հետո, ի՞նչ կասեք ՀՀ սուվերեն տարածքում գտնվող հայկական Սյունիքի ու հայկական Տավուշի մարզերում ծածանվող ՁԵՐ «հարեւան», իսկ իմ «թշնամի» երկրի դրոշի մասին։
Ձեր հոգեբանության ու ապագայի վրա ինչպե՞ս ու ովքե՞ր են ազդել, որ հիմա նման հայտարարություններ եք անում ու փաստացի հունից հանում բոլորիս։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



