Քարտ`ցանկացած վճարման և տրանսպորտային փաթեթի ձեռքբերման համար
SOCIETYAmio x Telcell համատեղ Visa քարտը նախատեսված է ցանկացած վայրում վճարումների, ինչպես նաև տրանսպորտային փաթեթի ձեռքբերման համար։
Երկար սպասված Amio x Telcell համատեղ Visa քարտը բազմաֆունկցիոնալ է․ քարտով հնարավոր է կատարել բանկային գործարքներ, գնումներ, կանխիկացում բանկոմատներից և իհարկե գնել տրանսպորտային ուղետոմսերի փաթեթներ:
Առավելություններ և պայմաններ.
- Ամիօ բանկի cash-in բանկոմատներով և բանկի տարածքում տեղադրված վճարային տերմինալներով քարտը կարող ես համալրել անվճար,
- Ամիօ բանկի տարածքից դուրս՝ Telcell Terminal-ներով քարտի համալրումը կատարվում է 100 դրամ միջնորդավճարով, իսկ Telcell Wallet հավելվածում՝ անվճար,
- 14-ից 18 տարեկաններին քարտերը տրամադրվում են ծնողի համաձայնությամբ,
- քարտի տարեկան սպասարկման վճար՝ 1000 դրամ:
Amio x Telcell համատեղ Visa քարտը կարող ես պատվիրել Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղում։
Քարտի մասին մանրամասներն՝ այստեղ:
Հարցերի դեպքում կարող ես զանգահարել Ամիօ բանկի զանգերի կենտրոն՝ (010) 592020։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



