Այսօր ՀՀ-ի համար հերթական ստուգատեսն է, որտեղ մարդիկ պետք է որոշում կայացնեն` ընդունե՞լ թուրք-ադրբեջանական կապիտուլյացիան, թե՞ պայքարել իրական խաղաղության համար․ Աբրահամյան
BLOGՄայիսի 28-ի խորհուրդն ինձ համար կա ու կմնա որպես հայ մարդու պայքարի, պատվախնդրության, անձնազոհության և սեփական արմատներին կառչելու խորհրդանշական օր: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Պատմության տարբեր հանգրվանային փուլերում բախտորոշ իրավիճակներ են լինում, երբ ժողովուրդները ընտրության առաջ են կանգնում` ընկրկե՞լ, հիասթափվե՞լ, հանձնվե՞լ, թե՞ արժանապատիվ պայքար մղել գոյության և ազատության համար:
Այսօր էլ Հայաստանի համար հերթական ստուգատեսն է, որտեղ մարդիկ պետք է որոշում կայացնեն` ընդունե՞լ թուրք-ադրբեջանական կապիտուլյացիան, թե՞ պայքարել իրական խաղաղության համար:
Փա´ռք հայկական պետականության համար կռիվ տվածներին:
Հավերժ փա´ռք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին»,-գրել է նա։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



