Կասիլյասը մերժել է Վալենսիայի առաջարկը
SPORTՄադրիդի «Ռեալի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը մերժել է «Վալենսիայի» առաջարկը։ Այդ մասին տեղեկացնում է «Cope»-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբի մարզչական շտաբը հետաքրքրված է 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, քանի որ վալենսիացիների հիմնական դարպասապահ Դիեգո Ալվեսը ծանր վնասվածք է ստացել։ Կասիլյասը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Իսպանիայում կպաշտպանի միայն «արքայական ակումբի» գույնները։
Դարպասապահի ապագան «Ռեալում» հարցականի տակ է։ Նա մտադիր է զրուցել նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ, ինչից հետո որոշում կայացնել ապագայի վերաբերյալ։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



