Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկում Է կառնավալը
INTERNATIONAL NEWSՌիո դե Ժանեյրոյում մեկնարկում Է հռչակավոր կառնավալը: Այս տարի, տեղական իշխանությունների հաշվարկներով՝ այն քաղաք կբերի ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկների, որոնց շուրջ մեկ երրորդը կժամանի այլ երկրներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ըստ ավանդույթի՝ կառնավալը կսկսվի արարողությամբ, որի ժամանակ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքագլուխ Էդուարդու Պաեսը քաղաքի խորհրդանշական բանալին կհանձնի Մոմո թագավորին՝ տոնի տիրոջը, որի դերի համար ամեն տարի ընտրում են մարմնեղ եւ բարձրահասակ տղամարդու: Այս գործող անձի հետ մեկտեղ բացմանը ներկա կլինի կառնավալի թագուհին, որը նույնպես ընտրվում Է հատուկ քվեարկությամբ՝ առաջին եւ երկրորդ արքայադուստրերի ուղեկցությամբ:
Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի շենքում հանդիսավոր արարողության սկիզբը պլանավորված Է տեղական ժամանակով ժամը 11-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին):
Ռիո դե Ժանեյրոյում կառնավալի կենտրոնական իրադարձությունը սամբայի դպրոցների շքերթ-մրցույթն Է, որը տեղի Է ունենում «Մարքիզ դե Սապուկայի» սամբակայանում՝ 700 մետր տարածությամբ ձգվող տրիբունաներով, որը 1980-ական թվականներին կառուցվել Է բրազիլացի հայտնի ճարտարապետ Օսկար Նիմեյրի նախագծով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



