Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան
POLITICS«Անհամատեղելի են այսօրվա չարիքի իշխանությունն ու մայիսի 28-ի խորհուրդը»,- Ապարանում Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Պատկերացնո՞ւմ եք, եթե 107 տարի առաջ Գևորգ 5-րդ Վեհափառը, Արամ Մանուկյանը, Դրոն և մնացած բոլորը հանկարծ ասեին` ժողովուրդ, գնանք իրական Հայաստանի հետքերով, այսօր գոյություն կունենայի՞նք։ Այս չարիքները համատեղելիություն չունեն այսօրվա խորհրդի հետ։ Պղծել, ջարդել ու փշրել են ամեն ինչ։ Գողացել են պատիվ, ուրախություն։ Ժողովրդին տևապես տանում են պարտության, ոչ թե հաղթանակի»,- ասաց Սրբազանը՝ ելքը համարելով չարիքի իշխանությունից ազատվելը։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



