Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Բազմաթիվ զոհերի պատճառ դարձած անկարգություններ ֆուտբոլային հանդիպման ժամանակ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

ՄԱԿ–ի խաղաղապահների համաշխարհային օր, Առողջ սննդի համաշխարհային օր, Արգենտինա՝ ցամաքային զորքերի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Մայրերի օր, Ղրղզստան՝ Զինված ուժերի օր:

ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ

1866– ծնվել է գրող Հակոբ Հակոբյանը:

1913– ծնվել է նշանավոր դրամատուրգ, սցենարիստ Լևոն Կարագյոզյանը:

1913–ծնվել է արձակագիր, լրագրող Աշոտ Արզումանյանը:

1914–ծնվել է արձակագիր, լրագրող Գաբրիել Արևյանը:

1918–ավարտվել է Ապարանի ճակատամարտը. թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ են պարզել։ Սարդարապատի ռազմաճակատում զինադադար է հաստատվել։ Հայկական բոլոր զորքերի հարձակումները դադարեցվել են։ Ազդարարվել է Սարդարապատի ճակատամարտի ավարտը։

1922 –վախճանվել է ազգությամբ հայ, ռուսաստանցի դերասան և ռեժիսոր Եվգենի Բագրատիոնի Վախթանգովը, որի անունով էլ կոչվում է նրա հիմնած թատրոնը Մոսկվայում:

1953 –ԽՍՀՄ ղեկավարությունը, չցանկանալով ավելի սրել Թուրքիայի հետ հարաբերությունները, հայտարարել է, որ «Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր են համարել հրաժարվել Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, մասնավորապես Կարս քաղաքի նկատմամբ ունեցած տարածքային պահանջից»։

1992–Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գանայի հետ:

1996–վախճանվել է խորհրդային մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանը:

1998– Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալթայի հետ:

2006– հայ ռեժիսոր Արման Երիցյանի «Բաց երկնքի տակ» վավերագրական ֆիլմը մրցանակ է ստացել Թբիլիսիի «Սեսիլիի» միջազգային փառատոնում:

2006–Հայաստանի նախագահի հրամանագրերով Հայկ Հարությունյանն ազատվել է կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնից, ոստիկանության պետ է նշանակվել Ալիկ Սարգսյանը, որը մինչ այդ Արարատի մարզպետն էր:

2013–Անվանի գրող, Արցախյան ազատամարտի մասնակից Լևոն Խեչոյանը հրաժարվել է պետական պարգևից և նստացույց սկսել, քանի որ «երկրից արտագաղթը հասել է մեծ չափերի», և իր եղբայր–ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հեռանում են:

2018–Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատողները գործադուլ են սկսել՝ հրաժարվելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ենթակայությամբ աշխատել:

2020– Մասիս Մայիլ յանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտգործնախարար:

2024– ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում առաջին հավաքն է կազմակերպել։

ԱՇԽԱՐՀ

1448 –վախճանվել է Բյուզանդիայի կայսր Հովհաննես 8–րդ Պալեոլոգոսը:

1453 – Մեհմեդ 2–րդի գլխավորությամբ օսմանյան զորքերը գրավել են Կոստանդնուպոլիսը: Սպանվել է Բյուզանդիայի վերջին կայսր Կոստանդին 11–րդ Պալեոլոգոսը:

1500 –անհետ կորել է պորտուգալացի նավագնաց և հետազոտող Բարտոլոմեո Դիաշը:

1727 – Պյոտր 2–րդը դարձել է Ռուսաստանի ցար:

1790– վերջին ամերիկյան գաղութ Ռոդ Այլենդն ընդունել է ԱՄՆ–ի Սահմանադրությունը։

1802 –ֆիզիկոս և էլեկտրամետալուրգիայի հիմնադիր, ակադեմիկոս Պետրովը հայտնաբերել է էլեկտրական աղեղի երևույթը:

1848– Վիսկոնսինը դարձել է ԱՄՆ 30–րդ նահանգը։

1855 –ծնվել է անգլիացի միկրոբիոլոգ, պարազիտոլոգ, որոշ մանրէներ և հարուցիչներ հայտնաբերած Դեյվիդ Բրյուսը:

1917 –ծնվել է ԱՄՆ 35–րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քեննեդին:

1935 – Հաագայի քաղաքային թանգարանը բացվել է հանրության համար:

1953 – Էդմունդ Հիլարին և ազգությամբ շերփա Թենսինգ Նորգեյը դարձել են Էվերեստի գագաթ բարձրացած առաջին մարդիկ:

1960–ԽՍՀՄ–ում լույս է տեսել «Ֆուտբոլ» շաբաթաթերթի առաջին համարը:

1985 – Բրյուսելի «Էյզեն» մարզադաշտում ՈՒԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Յուվենթուս» – «Լիվերպուլ» խաղում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 39 մարդ, մոտ 600–ը ստացել են մարմնական վնասվածքներ։

1988 –սկսվել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի այցը ԽՍՀՄ:

2009 –ԱՄՆ նախագահը հայտարարել է Սպիտակ տանը կիբեռանվտանգության ծառայություն ստեղծելու մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest