Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՄԱՅԻՍԻ)․ Աշխարհում առաջին հեծանվավազքը, առաջին էլեկտրագնացքը, համընդհանուր ընտրական իրավունքի մերժումը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Առանց ծխախոտի միջազգային օր, Անհավասարության դեմ պայքարի միջազգային օր, Ցրված սկլերոզի դեմ պայքարի միջազգային օր, Ղազախստան՝ Քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր, ՀԱՀ՝ Հանրապետության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1569- սկսվել է Ռուս - թուրքական առաջին պատերազմը (ըստ թուրքական պատմագրության՝ «Աստրախանյան արշավանքը»):

1869-ծնվել է ծովանկարիչ Վարդան Մոխոխյանը:

1883-ծնվել է քաղաքական և ռազմական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո):

1892-ծնվել է հայ խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Համբարձում Բեկ-Նազարյանը:

1910-ծնվել է ռուսալեզու հայ արձակագիր և թարգմանչուհի Նորա Ադամյանը:

1954-ծնվել է դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ և պրոդյուսեր Միքայել Պողոսյանը:

2002- ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթել յանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

2003-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրությունների և Սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքները: Համամասնական ընտրակարգով ՀՀ Ազգային ժողովի մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. ՀՀԿ՝ 23, «Արդարություն» դաշինք՝ 14, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 12, Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 11, «Ազգային միաբանություն»՝ 9 և ՄԱԿ՝ 6 մանդատ: Մեծամասնական մանդատներից 36-ը բաժին է ընկել անկուսակցական թեկնածուներին:

2004- տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադրման հանդիսավոր արարողությունը:

2008- 11 ազատամարտիկներ, ովքեր մայիսի 27-ին հացադուլ էին հայտարարել Եռաբլուրում՝ պահանջելով ազատ արձակել իրենց կալանավորված ընկերներին, դադարեցրել են իրենց բողոքի ակցիան, նրանց փոխարեն հացադուլ է սկսել 12 այլ ազատամարտիկ:

2012-Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի խոսնակ է ընտրվել 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում՝ պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ (102 կողմ և 4 դեմ):

2016-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների (բնակչության և փոքր ձեռնարկությունների) համար գազի սակագինը իջեցվել է 9,3 դրամով։

2018-Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են՝ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով:

2019- խորհրդարանում ձևավորվել է 2016 թվականի Ապրիլյան իրադարձությունների հետաքննության ժամանակավոր քննիչ հանձնաժողով:

ԱՇԽԱՐՀ

1223- Կալկայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում մոնղոլ զորավար Սուբեդեյի բանակը ջախջախել է ռուս-լեհական զորքերին:

1809-վախճանվել է ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Յոզեֆ Հայդենը:

1815-հայտարարվել է Հոլանդական թագավորության ստեղծումը:

1836-Անգլիայում արտոնագրվել է պտուտանիվը:

1850-համընդհանուր ընտրական իրավունքը Ֆրանսիայում հանվել է:

1859-Լոնդոնի Վեստմինստերական պալատի ժամացույցային աշտարակում գործի է գցվել ժամացույց, որը ներկայում հայտնի է Բիգ-Բեն անունով:

1868-Փարիզի շրջակայքում գտնվող ՍենԿլու այգում կայացել է աշխարհում առաջին հեծանվավազքը:

1879-Բեռլինում գործարկվել է աշխարհում առաջին էլեկտրական երկաթուղին, ցուցադրվել է Վերներ ֆոն Սիմենսի ստեղծած առաջին էլեկտրագնացքը:

1891-Վլադիվոստոկում հանդիսավոր կերպով դրվել է Տրանսսիբիրյան մայրուղու հիմքը:

1902-ավարտվել է Անգլո-բուրական պատերազմը:

1918- Ավստրո-Հունգարիայի քայքայման արդյունքում ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում հայտարարվել է չեխերի և սլովակների քաղաքական դաշինքի մասին, որը հետագայում բերել է Չեխոսլովակիա պետության առաջացմանը:

1941-Գերմանիայում գոթական տառերը փոխարինվել են լատինականի:

1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադում կայացել է Դինամո -ԼՄԶ ֆուտբոլային խաղը:

1961-հայտարարվել է ՀԱՀ-ի անկախությունը Բրիտանիայից:

1970-Պերուում տեղի ունեցած երկրաշարժը պատճառ է դարձել 60 հազար մարդու մահվան, իսկ 600 հազար մարդ մնացել է անօթևան:

2003-Փարիզը դիմավորել է վերջին «Կոնկորդ» ինքնաթիռը, որից հետո նման դասի ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են:

2020-կյանքից հեռացել է ֆրանսիացի օպերային երգչուհի Մարի Մեսպլեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest