«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնության արձագանքը Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված «Առաջարկ Հայաստանին» ծրագրին
POLITICS«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ողջունում է Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված «Առաջարկ Հայաստանին» ծրագրային մոտեցումը՝ որպես երկրի զարգացման նոր քաղաքատնտեսական ուղղություն ձևավորելու քայլ։
Երկիրը և ժողովուրդը պետք է դուրս գան ստեղծված անելանելի իրավիճակից, քանի որ այն լուրջ բացասական ազդեցություն է ունենում երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունության վրա։
Մեր նախաձեռնությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ մասնակցելու «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ձևավորման աշխատանքներին՝ մասնագիտական փորձով, վերլուծական ներուժով և հանրային կապերով աջակցելով դրա ռազմավարական ուղղությունների մշակմանը։ Մենք պատրաստ ենք սիրով հանդիպելու Գագիկ Ծառուկյանի հետ՝ հստակ և համապարփակ լուծումներ գտնելու ակնկալիքով։
«Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնությունն առաջիկա ամիսներին նախատեսում է մի շարք այցեր ՀՀ մարզեր՝ կազմակերպելու հանրային քննարկումներ և հանդիպումներ՝ նպատակ ունենալով գույքագրել տեղային և համայնքային տնտեսական խնդիրները և համատեղ մշակել դրանց իրատեսական լուծումները։
Մենք հավատում ենք, որ նմանօրինակ համահայկական ծրագրերը կարող են դառնալ ազգային միասնության, տնտեսական վերելքի և վստահության վերակառուցման հիմնասյուներ։
«Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



