ԱՄՆ-ում ավարտվել Է նոր տիեզերական աստղադիտակի վիթխարի հայելու հավաքումը
INTERNATIONAL NEWSԱմերիկացի մասնագետներն ավարտել են Ջեյմս Ուեբի անվան նոր ուղեծրային աստղադիտակի գլխավոր հայելու հավաքումը: Այն կդառնա ամենամեծ օպտիկական ապարատը, որը երբեւԷ արձակվել Է տիեզերական տարածություն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NASA-ին, ապարատի՝ 6,5 մետր տրամագծով հայելային ցանցի կառուցո ւմը իրականացվել Է Գրինբելտում (Մերիլենդի նահանգ) Գոդարի անվան տիեզերական թռիչքների կենտրոնում:
«Այժմ մենք եւս մեկ քայլով մոտեցել ենք հրապուրիչ գիտական դիտարկումներ սկսելուն, որոնք մեզ կօգնեն բացահայտելու Տիեզերքի դեռեւս չբացահայտված գաղտնիքները»,- հայտարարել Է NASA-ի տնօրենի օգնական Ջոն Գրանսֆելդը: Նա նշել Է, որ գիտնականները մտադիր են նոր աստղադիտակի միջոցով կարեւոր տեղեկություններ իմանալ գալակտիկաների, աստղերի եւ մոլորակների կազմավորման մասին, այդ թվում՝ Տիեզերքի առաջացման ամենավաղ փուլում:
NASA-ն ծրագրում Է Ջեյմս Ուեբի անվան աստղադիտակը ուղեծիր ուղարկել 2018 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



