Yerevan, 30.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրողները կոչով դիմել են պետական և միջազգային կառույցներին

ECONOMICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի արդյունաբերողների և գործարանի միությունից հայտնում են․

«Վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր ենք ստանում ոգելիչ խմիչք արտադրող ընկերություններից, արտահանողներից, բեռնափոխադրողներից, որոնք իրենց դժգահությունն ու մտահոգությունն են հայտնում հայ–վրացական սամանին տիրող իրավիճակից։ Ըստ էության, վրացական կողմն անհիմն խոչընդոտում է հայկական արտադրության ալկոլհոլային խմիչքների տարանցիկ փոխադրումները երրորդ երկրներ՝ չտալով որևէ հիմնավոր բացատրություն։ Խնդիրը դարձել է դժգոհությունների և բուռն քննարկումների առարկա։

Խնդրի առնչությամբ Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրող մեկ տասնյակից ավելի ընկերություններ գրավոր դիմել են պետական մարմիններին, միջազգային համապատասխան կառույցներին և հանրությանը՝ շտապ գնահատելու Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։

Դիմումում մասնավորապես նշվում է, որ ավելի քան մեկ ամիս է, ինչ Առևտրի համաշխարհային կազմակերպության և տարանցիկ փոխադրումների միջազգային կանոնակարգերի ակնհայտ խախտմամբ, Վրաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցիկ ապրանքներ տեղափոխող հայաստանյան տրանսպորտային միջոցները կանգնեցվում են՝ վերահասցեագրվելով դեպի Գեզի տերմինալ։ Այստեղ առանց որևէ հիմնավորման մաքսային կնիքները կոտրվում են, առանց համապատասխան փաստաթղթերի նմուշներ վերցվում, իսկ դրանց լաբորատոր պատասխանների օրերով ուշացումների վերաբերյալ որևէ բացատրություն չի տրամադրվում։ Արդյունքում, արտահանողներին թույլ չի տրվում իրենց բեռները հասցնել երրորոդ երկրների հասցեատերերին։

Ներկայումս վրացական Գեզի տերմինալում պահվում են բեռնված տասնյակ տարանցիկ տրանսպորտային միջոցներ, որոնցից մի քանիսն՝արդեն ավելի քան մեկ ամիս։ Այսպիսով, վրացական կողմը խախտելով առևտրի միջազգայնորեն ընդունված չափանիշները՝ զգալի նյութական վնասներ է պատճառում Հայաստանի արտադրողներին, վերջիններս չեն կարողանում կատարել երրորդ կողմի մոտ ստանձնած պայմանագրային պարտավորությունները, առաջանում է առկա շուկաները կորցնելու և ոլորտի հետագա զարգացման կասեցման վտանգ։

«Մենք դիմում ենք միջազգային կառույցներին և արտերկրի մեր գործընկերներին՝ կոչ անել Վրաստանի կառավարությանը դադարեցնել այս կամայական շրջափակումը և վերացնել իր տարածքով տարանցիկ ապրանքների տեղաշարժը խոչընդոտող սահմանափակումները»,– ասված է դիմումում։

Դումումն ուղարկվել է ՀՀ Ազգային Ժողով, ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարություններ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, ՄԱԿ, Եվրասիական զարգացման բանկ, Առևտրի համաշխարհային կազմակերպություն, ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։

Համատեղ դիմումը ստորագրել են՝ Արարատի գինու գործարան, Գինու–կոնյակի տուն «Շահնազարյան», Ալկո Ալյանս, Վան777, «Արագած» գինու կոնյակի գործարան, Արկոն Թրեյդ, Աբովյանի կոնյակի գործարան, Սամկոն, Պռոշյանի կոնյակի գործարան, Նացիոնալ ալկո ընկերությունները»։

Հետևեք մեզ՝ այստեղ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield