Ո՞վ կարող է լինել Հայաստանի հաջորդ վարչապետը. Խաչիկ Ասրյան
BLOGՀայաստանում, եթե ազգային, պետական, ռազմական, քաղաքական կամ հասարակական գործիչը հայտ է ներկայացնում իշխանության գալու և զբաղեցնելու Հայաստանի վարչապետի պաշտոնը, ուրեմն, պետք է ականջին օղ անի և հստակ գիտակցի, որ Հայաստանի հաջորդ վարչապետը կարող է լինել միայն ու միայն այն մարդն, ում համար ոչ միայն ամենագերակա շահը Հայաստանի ազգային, պետական շահն է, ով ոչ միայն ապրում է ազգային, քրիստոնեական արժեհամակարգով, ով ոչ միայն ունի պետական կառավարման փորձ և երբեք կապ չի ունեցել պետական բյուջեն թալանելու, կոռուպցիայի, կաշառակերության հետ, այլ ամենակարևորը՝ այդ մարդը պետք է համապատասխանի Հայաստանում օրվա հրամայական դարձած չափորոշչին, այն է՝ Հայաստանի, Արցախի ու Հայ ժողովրդի դեմ թշնամի Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր (ոչ թե ծանուցագրով) մեկնել է Արցախի առաջնագիծ՝ իր կյանքը գիտակցաբար դնելով Հայոց Հայրենիքի և Հայ ժողովրդի պաշտպանության զոհասեղանին և անձամբ մասնակցել է պատերազմին։ Եվ միայն այդ չափորոշչին համապատասխան մարդը կարող է լինել Հայաստանի հաջորդ վարչապետը, ասել է թե՝ Հայաստանի հաջորդ ղեկավարը։
Հայաստանի վարչապետի հաջորդ թեկնածուն, որի կենսագրությունը չի համընկնում վերոնշյալ չափորոշչի հետ, անգամ թող չմտածի Հայաստանում հաջորդ վարչապետ դառնալու մասին (բացառվում է, որ Հայոց Հայրենիքի և Հայ ժողովրդի պաշտպանությունից փախած մարդը հավակնի Հայաստանի հաջորդ վարչապետի պաշտոնին)։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
A Brand-New Section on Idram&IDBank
3
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
4
AraratBank Joins Social Impact Award 2025 Summit in Ljubljana
5
Several real and profitable offers ahead of Black Friday: IDBank and Idram



