Մեկ օրում բացահայտվել է 139 հանցագործություն. ՆԳՆ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 4-5-ը:
Բացահայտվել է 139 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 46 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
- 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
- 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
- 9 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու.
- 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
- 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու խուլիգանության.
- 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման.
- 3-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու խարդախության.
- 2-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական սահմանն ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և սառը զենքի կրելու:
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անառակաբարո արարք կատարելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և այլ դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- սպանության փորձի, բնակարանային գողության, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, համակարգչային հափշտակության ու ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցված 11 ավտովթարի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



