Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, յոթնամյա սցենարը խափանելու համար հիմնարար փոփոխությունների պետք է ենթարկվի պայքարի բովանդակությունը․ Վահե Հովհաննիսյան

BLOG

Նիկոլը ուժեղ է միայն որովհետև թույլ են նրա դիմացինները։ Որպեսզի խափանվի յոթնամյա սցենարը, հիմնարար փոփոխությունների պետք է ենթարկվի մերժող հասարակության պայքարի բովանդակությունը։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Վերջին օրերի յոթնամյա պատմությունը․

Կառավարության ղեկավարը, վերջին օրերին լկտի բառապաշարով Սրբազաններին, Վեհափառին անդրադառնալուց հետո, երեկ անցում կատարեց Վ. Օսկանյանի և Ռ. Քոչարյանի վրա, «ոչ մի հանդարտ օր» փիլիսոփայությամբ։ Ինչ ուզեց՝ ասաց, առանց իրականությունը ճշտելու, առանց էթիկետի նվազագույն նորմի։ Սա ինքն է, յոթը տարի՝ նույնը, անփոփոխ։ Եթե պետք լիներ, հանգիստ կարող էր երեկ ուրիշ թիրախ վերցնել։ Ասենք՝ պայմանական Հենրիխ Մխիթարյանին։

Նույն խանդավառությամբ կարող էր որակումներ տալ. «ո՞վ է նա. միջինից թույլ ֆուտբոլիստ, մի հատ քննչականը մտնի-պարզի, թե քանի՞ գոլ չի խփել, քանի՞ սխալ պասի համար մեր հավաքականը պարտվեց, ֆուտբոլից ոչինչ չհասկացող, ի՞նչ գործ ունի Իտալիայում, իտալական մաֆիոզ, իսկ հայրը՝ ընդհանրապես ռուսական շպիոն, խաղացել է Խորհրդային Միության տարիներին»։

Հանգիստ կարող էր, չէ՞, նման բաներ ասել։ Ի՞նչ էր հետևելու դրան. մարդկային դեֆոլտի մեջ գտնվող մի 5-6 ՔՊ-ական անմիջապես սատարելու էր, մի երկու նախարար կասեին՝ «վարչապետն այդպես բարձրացնում էր սպորտի ոլորտի ռեֆորմների խնդիրը»։

Ի հակակշիռ լինելու էր կոշտ պատասխան, մի քանի նորմալ մարդու զայրացած արձագանք, և տասնյակ հազարավոր ընտանիքներում՝ կատաղության և անհուսության մթնոլորտ. «Էս ի՞նչ ա, ո՞նց կարելի ա, բոլորիս ձեռ ա առնում» և այլն։ Մոտավորապես այնպես, ինչպես միշտ։ Նորմալ մարդկանց ռեակցիան էլ է անփոփոխ, հետևաբար՝ նույնքան անարդյունավետ։

Հետո կյանքը շարունակվելու էր նույն հունով, մինչև հերթական կրկնությունը՝ այլ անուններով, այլ թեմաներով։ Ու մենք ամեն անգամ չունենք կամք՝ փոխելու սցենարը, չխաղալու նրա ֆիլմում, փոխելու մեր պատասխանի, քայլերի և´ բովանդակությունը, և´ մենեջմենթը։

Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ. ավելին, երբ ասում ես՝ սա այլանդակություն է, ասում է՝ 2021-ին ստացել եմ ժողովրդի քվեն։

Որպեսզի այս գռեհիկ սցենարն անվերջ չկրկնվի, փոփոխությունների անհրաժեշտություն կա մեր աշխատանքի, պատկերացումների, մենեջմենթի, հռետորաբանության մեջ։

Վերջին վեց ամիսը քաղաքական շրջանակներում նույն թեման է. «Նիկոլը վարկանիշը շատ ցածր է, ու այս պայմաններում նա ընտրվելու որևէ շանս չունի»։ Սա ճիշտ է, բայց ես բոլորին զգուշացնում էի (և եմ), որ Նիկոլը սրանից անում է մեկ հետևություն՝ փոխել պայմանները։

Սրա մեջ մտնում է ամեն անհանավական ու այլանդակ բան. բռնել, վարկաբեկել, գործեր հարուցել, զրպարտել, արգելել ընտրություններին մասնակցել, ամեն-ամեն ինչ։

Մամուլում լուրեր են տարածում, թե մի խումբ պատգամավորների հանդեպ քրեական գործեր են ուզում հարուցել, մշտապես հետևում են, ձայնագրում, տեսագրում և այլն։ Իհարկե կարող է անել։ Ում ուզի՝ ասելու է գող, կաշառակեր, թուրքի շպիոն, ռուսի շպիոն, ֆրանսիացու շպիոն, չգիտեմինչապիղծ, ինչ վիդեո-ֆոտո-ձայնագրություն կուզեն՝ կանեն, կսարքեն, կհորինեն։ Մանվելի տուշոնկայի բեմադրությունը մուլտֆիլմ է թվալու։

Սահակաշվիլին անում էր բառացիորեն նույնը, և նոր իշխանության առաջին քայլերից մեկը մարդկանց անձնական կյանքը թունավորող տասնյակ հազարավոր ֆայլերի ցուցադրական ոչնչացումն էր, դրանց կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելը և Վրաստանում նոր մարդկային բարքեր հայտարարելը։ Սա՝ դաս բոլորին. չի կարելի նկարել, ձայնագրել, թունավորել մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը, չի կարելի սուտ-ուղղորդված մատնություններով քրեական գործեր հարուցել, և շատ բաներ չի կարելի։ Սա չի մոռացվում, սա տոքսիկ է դարձնում պետության մթնոլորտը, և վաղ թե ուշ ծագելու են լուրջ հարցեր։

Մեր անելիքը․

Միանշանակ ճիշտ է ձևակերպումը՝ Նիկոլը ուժեղ է միայն որովհետև թույլ են նրա դիմացինները։

Որպեսզի խափանվի յոթնամյա սցենարը, հիմնարար փոփոխությունների պետք է ենթարկվի մերժող հասարակության պայքարի բովանդակությունը։ Լայն հասարակությունը, մենք բոլորս դարձել ենք մենթալ աղբ սպառող հասարակություն, որը չի կարողանում դուրս գալ այս մղձավանջից։

Հասարակությանը պետք է տալ նոր բովանդակություն, մտածելու նոր կոնտենտ, եթե կուզեք՝ երազանք։ Էապես փոխել պայքարի կազմակերպչական բովանդակությունը և կառուցվածքը։ Ու դա անելը լրիվ հնարավոր է»։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank