Այս տեմպերով պարագլխին պակասում է ընդամենը երկու տեսարան՝ լուսանկարներ Բաքվի շահիդների պուրակից և որևէ շիական մզկիթից. Դավիթ Սարգսյան
BLOGԱյս տեմպերով պարագլխին պակասում է ընդամենը երկու տեսարան՝ լուսանկարներ Բաքվի շահիդների պուրակից և որևէ շիական մզկիթից։
Միևնույն է, Եռաբլուր վաղուց չի գնում, գնալուց էլ զոհերի մայրերին ուժով հեռացնել է տալիս իրենց որդիների գերեզմաններից։ Բացի այդ, նրանք, ովքեր կարծում են, թե Արցախն Ադրբեջան է(ր) դեռևս 1991-ից, Բաքվի շահիդների պուրակ են գնում, ոչ թե Եռաբլուր։
Մյուս կողմից, պարագլուխն արդեն հինգ տարի է՝ ցուցադրաբար արհամարհում է Տաղավար տոների պատարագները, հազարից մեկ գնում է միայն խոնարհված եկեղեցիներ, որ հասկացնի՝ եկեղեցին պիտի առանց քահանայի լինի, չգործող ու կիսավեր։ Սուրբ Հարության պատարագը հո ադրբեջանցիների Բայրամը չէ՞, որ շտապի շնորհավորել:
Այ մզկիթն արդեն իր ճաշակով կլինի։ Կինն առաջ մուղամ լսելու էր հրավիրում, հիմա արդեն ազանի կկանչի` բավարարելով նաև Փաշազադեի քիմքը...
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



