Հայտնաբերվել է Նեմցովի սպանության գործիքը
SOCIETYՌուս իրավապահ մարմինները ատրճանակ են հայտնաբերել, որից ենթադրաբար, սպանվել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Նրա խոսքով, սպանության գործիքը միացվել է գործի նյութերին, անհրաժեշտ փորձաքննություններ են կատարվում: «Ատրճանակը կցուցադրեն գործով անցնողներին եւ նրանք ստիպված կլինեն պատասխանել քննիչների հարցերին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Պաշտոնապես այս տեղեկատվությունը դեռ չի հաստատվել:
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի մոտակայքում։ Գործով կալանավորվել է 5 մարդ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



