Հուլիսի սկզբից բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում 10 դրամով թանկացել են
ECONOMICSՀուլիսի սկզբին Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը մոտ 2 տոկոսով կամ 10 դրամով թանկացել են։ Այս մասին հուլիսի 9-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ 2015թ. սկզբից գինը մշտապես նվազում էր, սակայն հուլիսի սկզբին աճ է նկատվել։ «Վերջին փոփոխությունը մենք կներառենք հուլիսի ցուցանիշում»,- հավելեց մասնագետը։
Նշենք, որ 2014թ. Հայաստան ներկրված նավթամթերքներում աճել է Ռուսաստանի տեսակարար կշիռը։ Եթե 2013թ. այդ կշիռը կազմում էր 28 տոկոս, ապա 2014թ. արդեն 66 տոկոս։ Աճը պայմանավորված է անտուրք ներմուծման հնարավորության առկայությամբ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



