Պարագլխի միակ քաղաքական կապիտալը համատարած ներքին ատելությունն է բոլորի նկատմամբ. Դավիթ Սարգսյան
BLOGԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պարագլխի միակ քաղաքական կապիտալը համատարած ներքին ատելությունն է բոլորի նկատմամբ` եկեղեցուց մինչև իրեն պատգամավոր դարձրած առաջին նախագահ: Նրա հեղաշրջումն ու յոթնամյա կառավարումը ևս բացառապես ատելության հենքի վրա էր կառուցված` որպես մի ավերիչ ուժի, ոչ թե շարժում էր հանուն որևէ բանի:

Եթե մինչև վերջերս հեղաշրջման պտուղները վայելում էր հասարակության տականքը, հիմա արդեն նրանք էլ են սոցիալապես քաշված, և միակ շահառուն բացառապես իր ընտանեկան կլանն է, մեկ էլ Էրդողանն ու Ալիևը:
Պարագլուխը Հայաստանում ունի մեկ թշնամի՝ միտքը, մտածողությունն ու բովանդակությունը: Մտքի բացակայությունը նա հասցրել է կատարելության:
Սեփական պատկերացումներին համապատասխան ալիևյան ենթապետություն ունենալու համար պետք է փոշիացնել այն ամենը, ինչը կարող է վտանգավոր լինել նրա համար: Այդ իսկ պատճառով ամենածանր հարվածները հասցվում են միտք ծնող ոլորտներին՝ գյուղատնտեսությանը, կրթությանը, գիտությանը, մշակույթին, եկեղեցուն:

Հայաստանում չի կարող լինել մի քաղաքական օրակարգ, որը դուրս է պատերազմի և դրա հետևանքների քննարկումից: Մյուս բոլոր օրակարգերը բարոյականության և մտքի արտադրության տեսակետից կեղծ օրակարգեր են: Վարչախմբի պարտադրած օրակարգը բարոյականության, արժեհամակարգի, քաղաքական նորմերի հետ որևէ կապ չունի: Նրա օրակարգը Հայաստանն իր պատկերացումների համաձայն ձևելն է, որում Արցախը բեռ է, Ալիևն էլ` Կովկասի փոխարքա:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
A Brand-New Section on Idram&IDBank
3
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
4
AraratBank Joins Social Impact Award 2025 Summit in Ljubljana
5
Several real and profitable offers ahead of Black Friday: IDBank and Idram