Լինել արթուն և զգոն` հարկ եղած դեպքում Մայր Աթոռը ֆիզիկապես պաշտպանելու համար. «ՀայաՔվե»
BLOGԹշնամու օրակարգն սպասարկող Նիկոլ Փաշինյանը հարձակվել է հայ ժողովրդի գլխավոր սրբության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա։ Կատարելով Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի և Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի ուղիղ ցուցումները՝ Փաշինյանը փորձում է տապալել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 1725-ամյա նվիրապետության կարգը և պատրաստվում է գնալ վտանգավոր արկածախնդրության։ Նրա վերջին կոչը ՀՀ սահմանադրության կոպտագույն խախտում է. այն ուղիղ ֆիզիկական սպառնալիք է ստեղծում Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռի միաբանների համար։
Մեր հայրենակիցներին կոչ ենք անում մերժել հավատ և քրիստոնեական բարոյականություն չունեցող դավաճանի ազգակործան, սրբապիղծ օրակարգը, լինել արթուն և զգոն՝ անհրաժեշտության դեպքում Մայր Աթոռը պաշտպանելու համար։ Մայր Աթոռին ֆիզիկական վտանգ սպառնալու դեպքում ինքներս կլինենք պաշտպանության առաջին շարքերում:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



