Արթուր Եդիգարյանը եւ Ռումյան Հովսեփյանը միացել են ուսումնամարզական հավաք անցկացնող «Շախտյոր»-ին
SPORTՀայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արթուր Եդիգարյանը եւ Ռումյան Հովսեփյանը միացել են Անթալիայում ուսումնամարզական հավաքն անցկացնող Կարագանդայի «Շախտյոր»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է ղազախական Sports.kz կայքը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Արթուր Եդիգարյանը 2 տարվա պայմանագիր էր կնքել «Ալաշկերտի» հետ: Արթուր Եդիգարյանը, 2013-14 մրցաշրջանում հանդես է եկել Ալմա Աթայի «Կայրաթում»:
Հովսեփյանի վերջին թիմը Դնեպրոձերժինսկի «Ստալն» էր, որի հետ անցած ամիս ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը:
Նշենք նաեւ, որ «Շախտյոր»-ում այս պահին ուժերն է փորձում նաեւ Ռոբերտ Արզումանյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



