Yerevan, 25.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒՆԻՍԻ). Արևի օղակաձև խավարումը, առաջին պատարագը հրդեհից հետո, գնդիկավոր գրիչի հայտնագործումը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հերալդիկայի համաշխարհային օր, Մոդեռնի համաշխարհային օր, Հորդանան՝ Արաբական բանակի օր, Պորտուգալիա՝ Կամոենսի օր, Ճապոնիա՝ Ժամացույցի օր, Մոլդովա՝ Սահմանապահի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1858 –վախճանվել է գրող Մեսրոպ Թաղիադյանը։

1878 –ծնվել է դերասան Արտեմ Բերոյանը։

1895 –ծնվել է քանդակագործ, արվեստի տեսաբան Սուրեն Ստեփանյանը։

1898 –ծնվել է գրականագետ Գուրգեն Վանանդեցին։

1914 –վախճանվել է քանդակագործ Երվանդ Ոսկանը։

1932 –վախճանվել է դերասանուհի Սիրանույշը։

1941 –ծնվել է դերասանուհի Ժենյա Ավետիսյանը։

1947 –ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ, մշակութաբան և փիլիսոփա Ռուբեն Անգալադյանը։

1954 –ծնվել է դերասանուհի Սիլվա Յուզբաշյանը։

1959-վախճանվել է ամերիկահայ գրականագետ Հովհաննես Ավագյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Շվեդիայի հետ։

2010- Վայոց ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Թռչունների քարայր» կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։

2017- Օպերայի նվագախումբը բոյկոտել և տապալել է «Գայանե» բալետի հոբել յանական ներկայացումը, երաժիշտների բոյկոտը ուղղված է եղել Օպերային թատրոնի կառուցվածքային բարեփոխումների դեմ:

2018- «Ավրորա» մարդասիրական մրցանակի երրորդ դափնեկիր է դարձել Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների համար պայքարող իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը։

2019- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Աբովյանի ընտրություններում ընդդիմադիր ուժի հաղթանակը ժողովրդավարության հաղթանակն է, իսկ Գագիկ Ծառուկյանը Աբովյանում քաղաքապետի իր թեկնածուի հաղթանակի առթիվ ակնարկել է, որ այդ հաղթանակը ավելի մեծ կլիներ, եթե ինքը զբաղվեր քարոզարշավով։

2022- «Դիմադրություն» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք անելուց հետո երթ են իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներով, բայց չեն կարողացել հասնել Բաղրամյան 26, որտեղ ընթանում էր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, քանի որ մեծ թվով ոստիկաններ մի քանի շարքով փակել են Բաղրամյան պողոտան:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 323 – համաձայն պատմիչ Դիոգենես Լայերտացու, վախճանվել են մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացին և անտիկ աշխարհի հայտնի փիլիսոփա Դիոգենես Սինոպացին:

404 –Կոնստանդնուպոլսից վռնդել են Հովհաննես Ոսկեբերանին։

1588 –վախճանվել է պորտուգալացի խոշորագույն բանաստեղծ Լուիշ դի Կամոենսը։

1610 –առաջին հոլանդացի վերաբնակիչներն են ափ իջել Մանհեթեն կղզում։

1776 –Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը գաղտնի կերպով դրամատուրգ Պիեռ Բոմարշեին է հանձնել մեկ միլիոն լիվր՝ ԱՄՆ-ի անկախության համար պայքարողներին աջակցելու նպատակով։

1793- Փարիզում ստեղծվել է աշխարհում առաջին հանրային կենդանաբանական այգին։

1793-Ֆիլադելֆիայի փոխարեն ԱՄՆ-ի մայրաքաղաք է դարձել Վաշինգտոնը։

1807 – տեղի է ունեցել Գեյլսբերգի ճակատամարտը ֆրանսիական և ռուսական բանակների միջև։

1819 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեն։

1846 –շոտլանդացի գյուտարար Ռոբերտ Ուիլյամ Թոմսոնը Լոնդոնում արտոնագրել է իր ստեղծած պնևմատիկ անիվը։

1858 –վախճանվել է բրիտանացի (շոտլանդացի) բուսաբան Ռոբերտ Բրոունը։

1865– Մյունխենի օպերային թատրոնում տեղի է ունեցել Ռիխարդ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայի պրեմիերան:

1886 –բժիշկների կոնսիլիումը թագավոր Լյուդովիկոս 2-րդ Բավարացուն ճանաչել է խելագար։

1913 –ծնվել է ռուս խորհրդային դաշնակահար Տիխոն Խրեննիկովը։

1926– վախճանվել է կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին:

1931 – ծնվել է կանադացի գրող Էլիս Մանրոն։

1936 –ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը» (հետագայում վերանվանվել է «Սոյուզմուլտֆիլմ»)։

1941 –Գերմանիայի ցամաքային զորքերի գերագույն հրամանատարի կողմից նշանակվել է «Բարբարոսա» հարձակման սկսման ամսաթիվը՝ հունիսի 22-ը։

1943– հունգարացի Լասլո Բիրոն Արգենտինայում իր հայտնագործած գնդիկավոր գրիչի համար ստացել է արտոնագիր:

1967 –ավարտվել է վեցօրյա պատերազմը Իսրայելի և Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի ու Ալժիրի միջև։

1996 – «Ինտել» կորպորացիան ստեղծել է «Pentium II» պրոցեսորը։

2000– բացվել է Լոնդոնի Միլենիում կամուրջը:

2000 –վախճանվել է 1971-2000 թթ. Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ Ասադը։

2008 –վախճանվել է ղըրղզ գրող Չինգիզ Այթմատովը։

2010 – Ан-225 տրանսպորտային ինքնաթիռը տեղափոխել է աշխարհում ինքնաթիռով տեղափոխված ամենաերկար բեռը՝ 42,1 մետր երկարությամբ հողմաղացի երկու թև։

2019-Փարիզի Աստվածամոր տաճարում անցկացվել է առաջին պատարագը հրդեհից հետո։

2021 –տեղի է ունեցել արևի օղակաձև խավարում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest