7 որդով սեղան նստելիս․ ամենաշատ երեխաներ ունեցող աստղերը (լուսանկարներ)
LIFEԱստղերը սովորաբար շատ երեխաներ չեն ունենում՝ ժամանակ չունենալու, կազմավածքը չփչացնելու եւ մի շարք այլ պատճառներով։ Այդուամենայնիվ, նրանց մեջ կան այնպիսիք, որոնք 5-ից ավելի երեխա ունեն եւ անչափ երջանիկ են իրենց երեխաներով։
Վլադիմիր Սոլովյով, 8 երեխա Ռուս հայտնի հաղորդավար եւ գրող Վլադիմիր Սոլովյովը 3 անգամ ամուսնացած է եղել եւ երեք կանանցից էլ երեխաներ է ունեցել։ Առաջին ամուսնությունից պարուհի Օլգայի հետ նա դուստր ունի՝ Պոլինան, ով հոր հետքերով է գնացել ու լրագրող է եւ որդի՝ Ալեքսանդրը, ով ռեժիսոր է։ Երկրորդ ամուսնոթւոյւնից Յուլիայի հետ դուստր ունի՝ Կատյան, նա դերասանուհի է։ Երրորդ կինը հաղորդավարուհի է, նա եւ Սոլովյովը երկու դուստր եւ երեք որդի ունեն։




Մել Գիպսոն, 8 երեխա Հոլիվուդյան աստղ Մել Գիպսոնը կնոջ՝ Ռոբին Մուրի հետ 26 տարի ապրել է, ով նրան 7 երեխա է պարգեւել։ Դերասանը նրա հետ բաժանվեց եւ եւս մեկ երեխա ունեցավ ռուս դաշնակահարուհուց, ում հետ, սակայն, պաշտոնապես չի ամուսնացել։



Ռոբերտ դե Նիրո, 8 երեխա Ռոբերտ դե Նիրոն երկու անգամ ամուսնացել է, եւ 8 երեխա ունի, որոնցից մեկը՝ որդեգրած։




Էդդի Մերֆի, 8 երեխա Հանրահայտ դերասանը առաջին անգամ հայր է դարձել 28 տարեկանում։ Նրա այն ժամանակվա կինը՝ Պոլլետ ՄակՆիլլին նրան որդի նվիրեց, մեկ տարի անց էլ նրան մեկ այլ կին որդի նվիրեց։ Հետո Մերֆին ամուսնացավ մեկ այլ կնոջ՝ Նիկոլ Միտչելի հետ, ումից 5 երեխա ունեացավ։ 12 տարվա ամուսնությունից հետո նրանք բաժանվեցին։ Ամուսնալուծությունից հետո Մերֆին կարճ ժամանակ հանդիպում էր երգչուհի Մել Բիի հետ, ով նրանից դուստր ունեցավ։


Օթար Կուշինաշվիլի, 7 երեխա Սկանդալային լրագրող Օթար Կուշինաշվիլին 7 երեխա ունի՝ 7-ն էլ տարբեր կանանցից։ Նրանք ապրում են տարբեր քաղաքներում, բայց բոլորն էլ հոր հետ շփվում են։


Քեւին Քոսներ, 7 երեխա 61-ամյա դերասան Քեւին Քոսները երկու անգամ է ամուսնացած եղել, եւ երկու ամուսնությունից 7 երեխա ունի։



Ստաս Միխայլով, 6 երեխա Հայտնի երգիչը 6 երեխա ունի՝ երկուսն առաջին կնոջից, 4-ը՝ երկրորդից։ Առաջին կնոջ երեխաների հետ երգիչը շատ քիչ է շփվում։



Քրիս Ջեններ, 6 երեխա Քրիս Ջենները Հոլիվուդի ամենահայտնի բազմազավակ մայրիկներից է։ 60-ամյա Քրիսը 4 երեխա ունի առաջին ամուսնուց՝ Ռոբերտ Քարդաշյանից՝ Քորթնին, Քիմը, Ռոբերտը եւ Քլոեն եւ երկու դուստր երկրորդ ամուսնուց՝ Քեյթլին եւ Քենդլ Ջեններները:




1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive Yea...
3
Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London...
4
Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora
5
IDBank Expands Travel Benefits of Premium Cards



