18-ամյա տղան վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա. հիվանդանոցում ստել են, թե վնասվածք է ստացել պատշգամբից ընկնելով
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ-ից հայտնում են, որ մայիսի 4-ին՝ ժամը 14:19-ին, «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ սալջարդով բուժօգնության էր տեղափոխվել Ձորագյուղի բնակիչ 15-ամյա աղջիկ:
Նրա մայրը հայտնել էր, թե դստեր ասելով՝ ինքը վնասվածքը ստացել էր պատշգամբից ընկնելու հետևանքով։
«Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները հունիսի 8-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մայիսի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ձորագյուղի գյուղամիջյան ճանապարհին «Նիսսան» մակնիշի մեքենայով աղջկան վրաերթի էր ենթարկել Ծակքար գյուղի բնակիչ 18-ամյա մի տղա
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական բաժին»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



