Հոլիվուդյան աստղերի անսովոր ընդունակությունները (Լուսանկարներ)
LIFEԲոլոր այս աստղերին ճանաչում ենք՝ որպես դերասաններ և երգիչներ, հավանաբար այն պատճառով, որ լուսաբանվում են միայն նրանց կյանքի այն փաստերը, որոնք կապված են իրենց հիմնական գործունեության հետ: Սակայն հոլիվության աստղերը ունեն անսովոր հետաքրքրություններ, որոնց մասին քչերը գիտեն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի, ովքեր տաղանդավոր են նաև այլ ոլորտներում:
1.Հարիսոն Ֆորդը պրոֆեսիոնալ օդաչու է, վարպետորեն վարում է ուղղաթիռ և ինքնաթիռ: Նման ընդունակություններ ունեն նաև Ջոն Տրավոլտան, Կլինտ Իստվուդը, Մորգան Ֆրիմենը և Անջելինա Ջոլին:

2.Անջելինա Ջոլին դաշույնների մեծ հավաքածու ունի, անընդհատ հարստացնում է հավաքածուն, ինչպես նաև մասնագիտանում է դանակների նետման մեջ:
.jpg)
3.Բրյուս Ուիլիսը վարպետորեն նվագում է շրթհարմոն:

4.Քոլին Ֆարելը պրոֆեսիոնալ պարող է, նախկինում նա «քանթրի» ոճի պարի դասեր է տվել սկսնակներին:

5.Մայք Թայսոնը լրջորեն զբաղվում է աղավնիների բուծմամբ արդեն 9 տարի:

6.Սյուզան Սարանդոնը երկար տարիներ խաղում է սեղանի թենիս և Նյու Յորքում բացել է սեղանի թենիսի սեփական ակումբը:

7.Ամանդա Սեյֆրիդը ձեռքով կարում է հիանալի հագուստներ:

8.Քրիսթեն Սթյուարտը լավ աճպարար է:

9.Վիգո Մորտենսենը ճանաչված նկարիչ է:

10.Նիլ Պատրիկ Հարիսը շատ է սիրում աճպարարություն անել և անգամ 2006թ.-ին հաղթել է Tannen’s Magic Louis Award աճպարարների մրցույթում:

11.Սթիվ Մարտինը բանջո է նվագում 17 տարեկանից և 2013թ.-ին առաջադրվել է Grammy երաժշտական մրցանակաբաշխությանը:

12.Թեյլոր Լոտները 8 տարեկանում ներկայացրել է ԱՄՆ-ն Կարատեի համաշխարհային ասոցիացիայի մրցումներում և գրավել է երեք ոսկե մեդալ:

13.Ջինա Դեյվիսը ֆիլմերում նկարահանումներից զատ մասնակցել է նետահարության մրցումներում և 2000թ.-ին կարող էր մասնակցել ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականում:

14.Մեթյու Պերին մասնակցել է թենիսի մրցումներին:

15.Փիրս Բրոսնանը մասնագիտացել է «կրակ կուլ տալու» մեջ:

16.Ջասթին Բիբերը կարող է երկու րոպեում հավաքել «ռուբիկ-կուբիկը»:

1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



