Yerevan, 30.May.2026,
00
:
00
BREAKING


Չենաբի երկաթուղային կամուրջը իսկական ինժեներական հրաշք է

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ս.թ. հունիսի 6-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կատարեց Չենաբիերկաթուղային կամրջի բացման հանդիսավոր արարողությունը։ Աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը կապում է Քաշմիրի հովիտը Հնդկաստանի մնացած մասի հետ։

Սա պարզապես կամուրջ չէ.այն խորհրդանիշ է՝ Հնդկաստանի միասնության, համառության ևանզիջում ոգու՝ հասնելու անհնարինին:

Չենաբ գետից 359 մետր բարձրության վրա գտնվող 1315 մետր երկարությամբ պողպատե կամարաձև կամուրջը կարող է դիմակայել բարձր սեյսմիկ վտանգներին և հզոր քամիներին։ Այն Ջամմուի և Շրինագարի միջև ճանապարհորդության ժամանակը կկրճատի երկու-երեք ժամով։

Վարչապետ Մոդին նաև կատարել է Անջիկամրջի բացումը. սաՀնդկաստանի առաջին ճոպանուղային երկաթուղայինկամուրջն է, որը կառուցվել է տարածաշրջանի ամենադժվարին տեղանքներից մեկում: Բացումից առաջ վարչապետ Մոդին տեղում զննել է Չենաբիերկաթուղային կամարաձև կամուրջըև ուսումնասիրեց նախագիծը:

Չենաբ կամուրջը Ուդհամպուր-Շրինագար-Բարամուլլա երկաթուղային նախագծի (USBRL) մի մասն է, որն էլ խորհրդանշականքայլ է Ջամմուի և Քաշմիրի միջև կապն ամրապնդելու համար: 272 կմ երկարությամբ և մոտավորապես 43,780 կրոր ռուփի արժողությամբ USBRL նախագիծը ներառում է 36 թունել՝ ընդհանուր 119 կմ երկարությամբ, և 943 կամուրջ, որոնք երկաթուղային կապ են ապահովումՔաշմիրի հովտի հետ բոլոր եղանակային պայմաններում:

Համահնդկական տեխնիկական կրթության խորհրդի (AICTE) նախագահ Թ. Ջ. Սիտհարամը, ով Չենաբ կամրջի գեոտեխնիկական խորհրդատուն էր, նշում է, որ այս կամրջի կառուցումն իրերազանքի իրականացումն է, 15 տարի տևած գիտական աշխատանքի ևջանքերի պտուղը։

Նա նշում է, որ Չենաբի ձորը՝ իր ճեղքված ժայռային զանգվածներով, բարձր սեյսմիկ ակտիվությամբ և անկանխատեսելի տեղանքով, պահանջում էր աշխատանքի լիովինայլ մոտեցում: Այստեղ խոսք չէր կարող լինել սոսկ դասագրքային տեսությունների կիրառման մասին, այլբնության կամքին հարմարվելու մասին՝ միաժամանակ ապահովելով անվտանգություն, ամրություն և կայունություն:

Երբ նայում ես մի կամրջի, որը բարձրանում է Չենաբ գետից 359 մետր բարձր, և որը նույնիսկավելի բարձր է, քան Էյֆելյան աշտարակը, ցանկանում ես շունչդ պահել։ Չենաբի կամուրջը պարզապեստեխնիկական նվաճում չէ. այն մարդկային ջանքերի, թիմային աշխատանքի, դժվարությամբ ձեռք բերվածնորարարության և, ամենակարևորը, հայրենասիրական նպատակի պատմություն է։

Այս կամուրջը ֆիզիկապես միավորել է Քաշմիրի հովիտը երկրի մնացած մասի հետ։ Սակայն էլ ավելի կարևոր է այն, որ այս ծրագիրը մեկ ընդհանուր երազանքի շուրջ հուզականորենմիավորել է բոլոր հնդիկներին՝ ինժեներներին, պլանավորողներին, աշխատողներին և քաղաքացիներին, և այդ երազանքըվերջապես իրականացել է։

Հնդկաստանի գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, դոկտոր Գ. Մադհավի Լատհան Չենաբի երկաթուղային կամրջի շինարարության գեոտեխնիկական խորհրդատուէր։ Մինչ լրատվամիջոցները և սոցիալական ցանցերի օգտատերերը շտապում էին նրան գովաբանել որպես ինժեներական հրաշքի հետևում կանգնած միակ հերոս, Լատհան մերժեց այդ պատմությունը։ «Խնդրում եմ հիշել, որ ես այն հազարավորներից մեկն եմ, ովքեր արժանի են գովասանքի Չենաբիկամրջի համար», - գրել է նա LinkedIn-ում լայնորեն տարածված գրառման մեջ։ «Նախագծման, դիզայնի և շինարարության ողջ փառքը պատկանում է հնդկական երկաթուղիներինև AFCONS-ին»։ «Խնդրում եմ, ինձ անտեղի հայտնի մի դարձրեք», - հավելել է նա։

Նա պարզաբանեց, որ իր ներդրումը եղել է թեքությունների կայունացման և դժվարին տեղանքում հիմքերի նախագծման մասնագիտացված ոլորտում աշխատանքը՝կարևոր, նեղ մասնագիտական հմտություններ պահանջող պատասխանատվություն մի այնպիսի նախագծում, որը ներգրավեց հարյուրավոր ինժեներների, աշխատողների և նախագծողների համակարգված ջանքեր երկար տարիների ընթացքում։

Հետևեք մեզ՝ այստեղ

With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects